Չինովնիկ և իշխանական տասովչիկ դարձաձ հաստիքային բնապահպաններն ու քաղաքային հուշարձանների պահապաններին խնդրում եմ խելոք վեր ընկնել տեղները

Օպերայի սրճարանները քանդել չի կարելի պահպանել Եկեք հասկանանք, թե որտեղ է պետք դնել ստորակետը՝ «քանդե՞լ», թե՞ «կարելի» բառից հետո։ Մի կողմից ունենք քաղաքային իշխանությունների, բնապահպանների ու երևանցիների մի մասի դիրքորոշումը, որը միանշանակորեն կողմ է, որ սրճարանները քանդվեն ու վերականգնվի կանաչ գոտին։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ պատմականորեն այդպես է եղել, այն, որ Երևանում կանաչ գոտիները առանց այն էլ քիչ են, այն, որ քաղաքի կենտրոնը սրճարանախեղդ է արված, այն, որ այդ սրճարաններից շատերը ժամանակին ապօրինի, կամ էլ՝ ստվերային եղանակներով ձեռք բերված հիմքերով են հայտնվել։ Բոլոր բերված հիմնավորումներն էլ ունեն օբյեկտիվ հիմք։ Այո՛, Օպերայի հարակից տարածքը ԽՍՀՄ ժամանակ ավելի կանաչապատ էր, այո՛ Երևանում կանաչապատման հետ իրոք խնդիր կա ու դա դեռ 90-ականներից է գալիս, այո՛, ծառն ու ծաղիկը էսթետիկորեն էլ, էկոլոգիապես էլ հավես բաներ են։ Մյուս կողմից ունենք սրճարանատերերի, տնտեսագետների և ծառ ու ծաղիկ սիրող երևանցիներից ոչ պակաս երևանցի հանդիսացող սրճարանսեր երևանցիների դիրքորոշումը, որը ևս օբյեկտիվ փաստարկներով է հիմնված։ Էդ սրճարանները աշխատատեղեր են ստեղծում, էդ սրճարանների վրա արված են ներդրումներ, էդ սրճարանները եկամուտ են բերում, ընդ որում՝ ոչ միայն սեփականատերերին, այլ նաև պետությանը, էդ սրաճարանները, վերջիվերջո, սիրված են ու պահանջարկ են վայելում հազարավոր մեր համաքաղաքացիների, շրջաններից եկած մեր հայրենակիցների ու տուրիստների համար, էդ անտեր կանաչապատման հիմնախնդիրն էլ ոչ օպերայի հարակից տարածքով է սկսվում, ոչ էլ դրանով ավարտվում է։ Ու կրկին անգամ, բոլոր բերված հիմնավորումներն էլ ունեն օբյեկտիվ հիմք։ Այո՛, ծառ ու ծաղիկը ավելանալու է գործազրկությանը ուղիղ համեմատական, այո՛ շատ տնտեսվարողներ ոչ մի օրենք էլ չեն խախտել ու հասկանալի չէ, թե ինչու պետք է զրկվեն իրենց ներդրումներից ու բիզնեսից ազգաբնակչության մի շերտի ու քղաքապետարանի ինչ-որ չինովնիկների քմահաճույքից դրդված, այո՛ ծառ ու ծաղիկից հարկեր չես գանձելու, իսկ սրճարանից գաձելու ես, և այո՛, կան հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր գերադասում են ոչ թե խոտերի մեջ նստել, այլ ավելի հարմարավետ անցկացնեն իրենց ազատ ժամանակը։ Ինչպես տեսնում եք, այս բոլոր փաստարկներն էլ իրավունք ունեն լինելու ու հասկանալի չէ այն ռադիկալիզմը, որը դրսևորում են քաղաքային իշխանությունները։ Դրանով հերթական լարվածության կետ է ստեղծվում ներհասարակական հարաբերություններում ու հերթական անհասկանալի հարվածն է հասցվում քաղաքի ու պետության բյուջեին։ Ինչո՞ւ։ Միթե՞ բոլոր հնարավոր կոմպրոմիսսները քննարկված էին ու ապացուցված էին սխալ, ո՞վ է որոշել, որ ծառն ու ծաղիկը, որքան էլ, որ էսթետիկ ու էկոլոգիապես պուպուշ լինեն, միանշանակորեն ավելի կարևոր են ու հանրային գերակա շահ են, քան սրճարանի սեղանիկը ու դրա գոյացրած տնտեսական ու ռեկրեացիոն էֆֆեկտները։ Մի քիչ շատ չե՞ն նոր իշխանությունները գերանդիով լուծում խնդիրները՝ առանց որևէ լուրջ բովանդակային քննարկման ու հիմնավորման։ Դրա համար, պետք չէ շտապել ստորակետի տեղը որոշել, այլ պետք է նստել կլոր սեղանի շուրջ և իրար հասկանալ։ Ես վստահ եմ, որ այնուամենայնիվ կարելի է այս հարցում գտնել այնպիսի լուծումներ, որ համ ծառ ու ծաղիկ սիրողները գոհացնող արդյունք տեսնեն, համ տնտեսվարողներն ու սրճարան սիրողները։ Հ․Գ․ Չինովնիկ և իշխանական տասովչիկ դարձաձ հաստիքային բնապահպաններն ու քաղաքային հուշարձանների պահապաններին խնդրում եմ խելոք վեր ընկնել տեղները ու ծպտուն չհանել, ինչպես ծպտուն չէին հանում, երբ ավիրում էին Խորենացու 13-ի շենքի ֆասադը։ Գրել էԿոնստանտին Տեր-Նակալյանը

դիտվել է 1249 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am