Լարված իրավիճակ Օպերայի մոտ. ժամանել են մեծ թվով ոստիկաններ/video/

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քիչ առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում սկսել են ապամոնտաժել առկա սրճարանները։ Տարածքում լարված իրավիճակ է, մեծ թվով ոստիկաններ կան։ Օպերայի տարածքում են քաղաքապետարանի աշխատակիցներ եւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Ներկա են նաև մեծ թվով ոստիկաններ։ Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: