ՆԱՏՕ-ն բացառեց Արցախում պատերազմը

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Հայաստանում է, նա մասնակցում է ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներին: Երևանում հրավիրված ասուլիսում արձանագրեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Պատասխանելով Ադրբեջանում սկսված, հարձակողական ծրագիր ունեցող լայնամասշտաբ զորավարժությունների մասին հարցին՝ Ապաթուրայն ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն չի ներգրավվում ղարաբաղյան հակամարտության նման կոնֆլիկտներում, բայց և ավելացրեց. - «Իհարկե, խաղաղությունն ու անվտանգությունը այս տարածաշրջանում ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕ-ի շատ կարևոր գործընկերներին և դաշնակիցներին։ Մեզ քաջալերում է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդնում քաղաքական գործընթացում, ինչպես նաև քաջալերում է այն, որ շփման գծում փոխհրաձգությունները շոշափելիորեն նվազել են, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք ներդրվել են ոչ միտումնավոր լարվածության աճը կանխելու նպատակով։ ՆԱՏՕ-ի աներկբա գնահատականն այն է, որ հակամարտությունը կարող է հանգուցալուծվել խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ․ սա այն ուղերձն է, որ մենք փոխանցում ենք, և ես անձամբ եմ փոխանցել բոլոր կողմերին»: ՆԱՏՕ-ից, իհարկե, մշտապես փաստել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Այս առումով, թեև Ապաթուրայի հայտարարությունները անակնկալ չէին, սակայն այս փուլում խիստ կարևոր են, որովհետև իրադրությունը շփման գծում ամեն պահի կարող է սրվել: Ադրբեջանը ամեն պահի կարող է դիմել սադրանքների ու հրահրել պատերազմական գործողություններ: Այս մթնոլորտում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից ռազմական լուծումը բացառելը խիստ կարևոր է: Ապաթուրայը անդրադարձել է նաև Սիրիայում հայկական հումանիտար առաքելության մասին հարցին՝ նշելով, որ այսօր և՛ Հայաստանի արտգործնախարարի, և՛ Պաշտպանության նախարարի հետ զրույցներում այդ հարցին անդրադարձել են, ովքեր ներկայացրել են կառավարության տեսակետն այդ հարցի շուրջ․ - «Անշուշտ տեղյակ եք ԱՄՆ-ի ու մյուսների տեսակետին այդ հարցի շուրջ, բայց ուզում եմ ասել, որ երկու նախարարները շատ հստակ ներկայացրել են քաղաքական ու մարդասիրական նկատառումներով, որով Հայաստանի կառավարությունը ձեռք է մեկնում այն համայնքին, որը ստանում է աջակցությունը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը մի քանի անգամ ընդգծեց ու կարևորեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները՝ հավելելով, որ Երևանում ունեցած հանդիպումները վերահաստատել են իր համոզմունքը, որ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ․ - «Ես իմ բոլոր զրուցակիցներին հավաստիացրեցի, որ ՆԱՏՕ-ն իր կողմից նույնպես մտադիր է շարունակել Հայաստանի հետ իր հարաբերությունները։ Ես նրանց շնորհակալություն հայտնեցի, բայց ցանկանում եմ նաև հայ ժողովրդին շնորհակալություն հայտնել այն օժանդակության համար, որ Հայաստանը ցուցաբերում է ՆԱՏՕ-ի առաջնորդած գործողություններում Աֆղանստանում և Կոսովոյում։ Նպաստը նշանակալի է և մեծապես գնահատված և ես գիտեմ, որ օրինակ Աֆղանստանում մեծ երախտագիտությամբ են ընդունում Հայաստանի մասնակցությունը»: Ապաթուրայը հայտնեց, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր։ Նրա խոսքով, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխանցել է ուղերձ, որ Կառավարությունը մտադիր է ակտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ և ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունն այդ հարցում։ «Մենք ի զորու ենք և կտրամադրենք այդ աջակցությունը։ Ցանկացած երկրում կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պաշտպանական ոլորտը կարևոր է, քանի որ այդ ոլորտում մեծածավալ միջոցներ են շրջանառվում», - ասաց Ապաթուրայը։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում կարևոր ուղերձներ հղեց: Ամենակարևորը որ նա Երևանում արձանագրեց հետևյալն էր՝ ՆԱՏՕ-ի կողմից որևէ քաղաքական խոչընդոտ չկա՝ խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Ավելին, ՆԱՏՕ-ական պաշտոնյան նույնիսկ անկնարկեց, որ Երևանում քննարկել են նաև լրացուցիչ համագործակցության հնարավորությունները ՆԱՏՕ-ի Հայաստանի և այլ գործընկերների միջև։ Թամար Բագրատունի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am