Զենքի առք ու վաճառքն աշխարհում. Ում է նախընտրում Հայաստանը

Վերջին հինգ տարիներին՝ 2014-2018թթ., Ռուսաստանը 17 տոկոսով պակաս սպառազինություն է վաճառել, քան նախկինում, ասված է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում։ Այնուամենայնիվ, այսօր Ռուսաստանը սպառազինությունների շուկայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Ռուսաստանին բաժին է հասնում աշխարհում սպառազինության վաճառքի շուրջ 21 տոկոսը․ առաջին հորիզոնականում, ինչպես ավանդաբար, Միացյալ Նահանգներն է՝ 36 տոկոսով։ Հնգյակում են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը։ 2014-2018թթ. Միացյալ Նահանգները զենք է վաճառել 98 երկրների, Ռուսաստանը՝ 48, հաղորդում է «Ազատությունը»։ Ընդ որում, այս ժամանակահատվածում Ռուսաստանի վաճառած զենքի շուրջ կեսը գնել են Հնդկաստանը, Չինաստանը և Ալժիրը։ Զեկույցում նշված է նաև, որ ամենից շատ սպառազինություն այսօր գնում են Մերձավոր Արևելքի երկրները։ Վերջերս Ռուսաստանը առաջին անգամ սպառազինություն է վաճառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ընդ որում՝ խոսքը C-400 (S-400) նոր հրթիռային համակարգերի մասին է, ինչի պատճառով Անկարան լուրջ տարաձայնություններ ունի Վաշինգտոնի հետ։ Ռուսաստանի համար սպառազինության վաճառքի ավանդական շուկա է նաև հետխորհրդային տարածքը, սակայն այստեղ քիչ են երկրները, որ ի վիճակի են զենքի համար մեծ գումարներ ծախսել, այս առումով Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է Ադրբեջանը։ Բաքուն այս վերջին տարիներին Մոսկվայից շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն է գնել․ սրանք այն պաշտոնական տվյալներն են, որ հնչեցնում են Ադրբեջանի իշխանությունները։ Ի դեպ, ադրբեջանական շուկայի համար Ռուսաստանը մրցակցում է Բելառուսի հետ։ Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի համաձայն՝ 2016-ին միայն Ադրբեջանը Բելառուսից գնել էր 170 միլիոն դոլարի զինամթերք: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք էլ նոր փնտրտուքների մեջ ենք և չենք սահմանափակվում միայն Ռուսաստանից ակնկալիքներով: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օրերս խոսելիս՝ ասաց. «Երկրորդ, մեր հակառակորդի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը և կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը»: Դեռ անցյալ տարի ամռանը խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ: ՀՀ ՊՆ պատվիրակությունը գտնվում էր Հնդկաստանում, և հայտնի դարձավ, որ ուսումնասիրում էր հնդկական արտադրության որոշ զինատեսակներ, և դրանցից մի քանիսը հետաքրքրություն են ներկայացնում հայկական զինված ուժերի համար: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Օգոստոսի 24-ին The Times of India պարբերականը մեջբերել էր Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research and Development Organisation) սպառազինության հետազոտման ու զարգացման լաբորատորիայի (Armament Research and Development Establishment) ղեկավար Քեյ Էմ Ռաջանի (K. M. Rajan) հետևյալ խոսքը․ «Հայաստանը շահագրգռված է Pinaka հրթիռային համակարգերով: Ուստի, անցած ամիս մենք Ռաջասթանի Փոխրան բնակավայրի մոտ իրենց պատվիրակության համար կազմակերպեցինք ընդարձակ կրակի փորձարկումներ։ Արդյունքները հիանալի էին։ Այսուհետև հարցը գտնվում է երկու կառավարությունների որոշման տիրույթում: Դեռ պետք է ծանուցում ստանանք գնման պաշտոնական համաձայնագրի մասին։ Հայաստանը շահագրգռված է հրթիռային համակարգի երկու տարբերակներով էլ»: Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հեռահարությունը հասնում է 75 կիլոմետրի: Այն արդիականացնելու համար ներկայումս աշխատանքներ են տարվում Իսրայելի հետ: Արծրուն Հովհաննիսյանին հարցրել էին լրագրողները՝ գործելով հնդկական ուղղությամբ, արդյո՞ք Հայաստանը ցանկանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: «Ընդհանրապես անկախության շրջանում սա առաջինը չէ իհարկե: Ձեռքբերումներ եղել են, օրինակ՝ Չինաստանից,նախկին Վարշավյան դաշինքի պետություններից: Զենք զինամթերքի [ձեռքբերումը] և բանակի մարտունակության բարձրացումը կարևոր պետական նշանակություն ունի: Իհարկե՝ ձգտում ես հիմնականում մեկ արտադրողի հետ աշխատել՝ մատակարարման, սպասարկման, ուսուցման գործընթացը հեշտացնելու համար, բայց զինատեսակներ կան, որ պետք է ձեռք բերել այլ պետություններից, դիվերսիֆիկացնել, որովհետև նորարարությունները շատ են: Իսկ Հնդկաստանն, իմիջայլոց, այն պետություններից է, որը վերջին 15-20 տարում այս ոլորտում հսկայական առաջընթաց է ապահովել», նշել էր Արծրուն Հովհաննիսյանը: Դեռ մի քանի ամիս առաջ Տոնոյանը լրագրողների հարցին, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զենքի քանի՞ տոկոսն է հասել, պատասխանել էր․ - «Ուրեմն՝ 200 միլիոն դոլարի վարկային ծրագրով իրականացվող ծրագիրը ամբողջությամբ կատարվել է: Կա շարունակականություն»: Քննադատությունների առնչությամբ, թե այդ զենքերը փոքր-ինչ հին են, Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարեց․ - «Չէ, 200 միլիոն դոլարի տրված զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»: Իսկ բոլորովին վերջերս, Տոնոյանից տեղեկացանք, որ Հայաստանը պլանավորում է չորս Սու-30-ները ստանալ 2019-ի վերջին 2020-ին սկզբին: IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ «Նովոստի» գործակալության հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարն ասել էր. «Մենք շարունակում ենք Սու-30 ինքնաթիռների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները: Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե որքան արագորեն պատրաստ կլինի այդ արտադրանքը», - ասել է Տոնոյանը: Նա հավելել էր, որ չորս կործանիչները դեռ Հայաստանում չեն, ըստ պայմանագրի, տեղ կհասնեն «համապատասխան ժամանակում»։ Հայկական կողմը նաև հասկացնել է տվել, որ չորս Սու-30-ներով չեն բավարարվելու, և Հայաստանը շարունակելու է Ռուսաստանից գնել բազմաֆունկցիոնալ այդ կործանիչները։ Աշխարհում սպառազինությունների մրցավազք է, դա պարզ է բոլորի համար: Մեր տարածաշրջանում կայունությունը կախված է Արցախում կայունությունից: Հայաստանն ու Ադրբեջանն այս տարիների ընթացքում շարունակում են զինվել, ինչ-որ առումով, պաշտպանված լինելը զսպող գործոն է, սակայն չպետք է բացառել անկանխատեսելիության գործոնը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 771 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am