Հնչեցրած հիմնավորումները «Լավ էլ փող եք աշխատում, էլ մի լացեք» տարբերակով է

Երբ փոխանակման կետերի ու գրավատների համար հարկային բեռն ավելացվում է 60 (վաթսուն) անգամ, դրա մոտիվացիայի վերլուծությամբ պետք է զբաղվեն ոչ միայն տնտեսագետներն ու քաղաքագետները, այլ նաև հոգեբանները։ Երբ հարկը բարձրացվում է ոչ թե տոկոսով, այլ տասնյակ անգամներով ու առանց հիմնավորումների (հնչեցրած հիմնավորումները «Լավ էլ փող եք աշխատում, էլ մի լացեք» տարբերակով է), ապա այստեղ գործ ունենք մոլագարության հետ։ Սա արդեն հոգեբանական դիագնոզ է։ Սա ցայտնոտի մեջ գտնվող կառավարության վարքագիծ է։ Տնտեսագիտական լուրջ գիտելիքներ պետք չէ ունենալ կանխատեսելու համար, որ հարկային բեռի այս կտրուկ ավելացումը հանգեցնելու է բիզնեսի այդ ոլորտում փոքր ու միջին սուբյեկտների վերացմանը։ Գնալու է կենտրոնացման ու խոշորացման գործընթաց։ 60 անգամ հարկ ավելացնելով հարկային մուտքերը չեն ավելանալու և ըստ ամենայնի՝ տվյալ դեպքում դա առաջնային խնդիր չի համարվել։ Փոքր ու միջին մասշտաբ ունեցող փոխանակման կետերը և գրավատները վերացնելով՝ խնդիր է դրված փողի շրջանառությունը կենտրոնացնել։ Կենտրոնական բանկի համար սա հարմար է և օգտակար, իսկ կառավարության համար՝ հաճելի։ Իսկ թե ինչ կլինեն մյուսները՝ թքած։ Առանց աչք թարթելու պետական համակարգից 10 հազար հոգու կրճատելու պատրաստ կառավարությունը կարող է նույն աչքը չթարթելով հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) մարդկանց զրկել եկամտի աղբյուրից արդեն մասնավոր սեկտորում։ Մոլագարի էնտուզիազմով հարկային բեռի ավելացմամբ ու պետական ապարատի կտրուկ կրճատումներով կառավարությունն ակամայից խոստովանում է, որ չունի տնտեսական քաղաքականություն և ընդամենը զբաղված է հարկահանությամբ։ Սա նախանշան է, որ բյուջետային վճարները շուտով կարող են ուշանալ, ու մենք կվերադառնանք նախորդ դարի 90–ականներ, երբ ամիսներով աշխատավարձ ու թոշակ չէր վճարվում։ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am