Վարչապետը պետք է բանակցի, պետք է անի հնարավորն ու անհնարը բնականոն հունի բերելու գործընթացը. Կարեն Բեքարյան

Կարևոր ու ճիշտ նպատակը՝ փնթի և վտանգավոր փաթեթավորմամբ: Անհարկի ու անհասկանալի շտապողականության հերթական դրսևորումը Փաշինյանի Ստեփանակերտում ունեցած ելույթում. ինչի՞ համար... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ Կարեն Բեքարյանը՝ մի քանի հարցադրումներ կատարելով: «- Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ. իրավիճակի թելադրա՞նք, ձեռնոց նետված Ադրբեջանի՞ն, թե՞՝ ձեռնոց նետված ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը: - Ամիսներ ի վեր լեգիտիմությունը դրոշ դարձնելն ո՞ւմ ականջի համար. ուժային կենտրոնների՞, թե՞ Ադրբեջանի: Լա՞ վ եք մտածել: Իրո՞ ք կարծում եք ընկալվում է: - Համոզվածություն Ադրբեջանի ժողովրդի խաղաղասեր լինելու մեջ՝ բխող Ադրբեջանի իշխանության լեգիտիմությունի՞ց: - Արցախի ոչ լիարժեք մասնակցությունից բանակցություններում անցում լիարժեքի՞, թե՞ վտանգ՝ գլորվելու Ադրբեջանի երազանք “միջհամայնքային ձևաչափ”: - Բանակցությունների շարունակությո՞ւն, բանակցային փակուղի՞, կարգավորման սկզբունքների և տարրերի պարզաբանման կարի՞ք՝ բոլո՞ր տարրերի… թե՞ ընդամենը երկչոտ փորձեր՝ դեմք պահելու … Հետգրություն Այս հարցերին զուգահեռ արձանագրենք. Փաշինյանն իր ելույթում առանց որևէ երկիմաստության հայտարարեց, որ ՀՀ-ն եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում: Վարչապետը պետք է բանակցի, պետք է անի հնարավորն ու անհնարը բնականոն հունի բերելու գործընթացը... Եվ կոչ-խնդրանք մեր քաղաքական ու հասարակական գործիչներին, վերլուծաբաններին, լրատվադաշտի գործընկերներին՝ Ղարաբաղյան հիմնախնդիրն ու կարգավորման գործընթացը պետք է զերծ լինեն ցանկացած շահարկումից, հարկի թե անհարկի... անգամ անկախ նրանից, որ խոսքը կարող է վերաբերվել այս կարմիր գիծը ժամանակին բազմիցս տրորած անձանց...»,- գրառման մեջ նշում է Բեքարյանը:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am