«Անհասկացողը դու ես», «թափթփուկ».թեժ վեճ «Սասնա ծռերի» ու ՊՊԾ նախկին հրամանատարի միջեւ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը,որի ընթացքում  հարցաքննվեց ՊՊԾ գնդի այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։ « Գնդի վրա հարձակման մասին տեղեկացել եմ  2016թ.–ի հուլիսի 17–ին լուսադեմին, որից հետո անմիջապես մեկնել  եմ այնտեղ։ Երբ մոտեցա գնդին, տեսա, որ ոստիկանական մեքենաներով փակած է, իմացա, որ զինված հարձակում է եղել եւ այդ մարդիկ ներսում են։ Հետո տեսել եմ Մարտիրոսին՝ զինվորական համազգեստով, զենքը ձեռքին, նա մոտենում էր ոստիկաններին եւ հորդորում միանալ իրենց, բայց երբ զրահամեքենան փորձեց մոտենալ, Մարտիրոսը կրակեց մեքենայի վրա, որի հետեւանքով մի քանի հոգի վիրավորվեցին։ Դրանից հետո կրակոցներ եղան նաեւ ներսից, զինված անձինք կային այնտեղ, չեմ կարող ասել բայց ովքեր էին»,– պատմեց Խաչատուր Ավետիսյանը։ Ավելի ուշ իմացել եմ,որ  գնդի վրա հարձակվողները Ժիրայր Սեֆիլյանի աջակիցներն են, իսկ հիմնական պահանջը Սեֆիլյանին ազատ արձակելն է եղել։ Ավետիսյանը պատմեց նաեւ, որ հուլիսի 31–ից հետո, երբ «Սասնա ծռերը» դուրս են եկել գնդից, ինքը տեսել է, որ տարածքն ամբողջությամբ ավիրված է, պահարանները բացված, իսկ զինանոցը՝ ամբողջությամբ դատարկ։ Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ ՊՊԾ նախկին հրամանատարը հայտնեց, որ վիրավոր Գագիկ Մկրտչյանին ինքը տեսել է, հարց է տվել, սակայն վերջինս ի վիճակի չի եղել պատասխանել.: Ինչ վերաբերում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությանը, Խաչատուր Ավետիսյանը հայտնեց, որ կրակոցը եղել է գնդի տանիքից, իսկ կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը։ Պավլիկ Մանուկյանի հարցին՝ դուք ձեզ տուժած համարո՞ւմ եք, գնդապետը պատասխանեց. «Պավլիկ Մանուկյան, զինվորական ճանապարհ եք անցել, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք ներսում մնա, ու դրանից հետո ինձ հարցնում եք... եթե ձեր մերձավորին, հարազատին սպանեին, դուք ո՞նց կվերաբերվեիք։ Որ սպանած լինեին, երեւի թե սա չլիներ...»։ Այնուհետեւ լեզվակռիվ սկսվեց «Սասնա ծռերի» անդամների եւ Խաչատուր Ավետիսյանի միջեւ։ «Անհասկացողը դու ես... թափթփուկ...»,– լսվեց նիստերի դահլիճից։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am