«Աննախադեպի» նախադեպը. հրաժարական

Երեկ Ստեփանակերտում կարծիք հնչեց, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում: Աննախադեպ երևալն ակնհայտորեն դուր է գալիս ոմանց (սա, իհարկե, հոգեվերլուծության առարկա է)։ Պետք է, սակայն, հիասթափեցնեմ աննախադեպության սիրահարներին։ Բանն այն է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումն աննախադեպ չէ։ Նման նիստ տեղի է ունեցել նաև 1998թ. հունվարի 8–ին (դրան նախորդել էր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» տխրահռչակ հոդվածի հրապարակումը)։ Նիստն, ինչպես երեկ, նախաձեռնել էր Հայաստանի ղեկավարը։ Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, թեման Արցախի հետ կապված դրամատիկ զարգացումներն էին։ Հիշեցնեմ, որ 1998–ի համատեղ նիստից երկու ամիս անց՝ Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարական տվեց։ Այնպես որ Ստեփանակերտի երեկվա «աննախադեպը» նախադեպ է ունեցել և ավարտվել հրաժարականով։ Պատմությունը կրկնվելու «փիս խասիաթ» ունի։ Հ.Գ.։ Արցախի, ավելի կոնկրետ՝ Քարվաճառի (նախկինում՝ Քելբաջար) հարցով, Հայաստանի ու Արցախի ղեկավար կազմի համատեղ նիստեր տեղի են ունեցել նաև պատերազմի տարիներին (Գորիսում և Ստեփանակերտում)։ Կրկին Հայաստանի ղեկավարի նախաձեռնությամբ։ Թեման՝ ընդունել Քարվաճառը հանձնելու պայմանները։ Տեր–Պետրոսյանը պահանջում էր Քարվաճառի հարցով գնալ զիջումների՝ վախենալով միջազգային հանրության ու հատկապես ՌԴ նախագահ Ելցինի ճնշումներից։ Ինչպես հայտնի է, հանձնում այդպես էլ տեղի չունեցավ։ Արցախի ղեկավար կազմը փաստացի «Ոչ» ասաց հանձնման տերպետրոսյանական պահանջներին։ Քարվաճառը ոչ միայն չհանձնվեց, այլև դրան հաջորդեց Աղդամի ազատագրումը և այլն ... Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am