Հայկական կողմը բանակցային սեղանին նոր տրամաբանության հարց է դնում

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը գործնականում կարող է պատմական դառնալ Արցախի հարցի պատմության համատեքստում: Պատմական այն իմաստով, որ հայկական կողմը Մինսկի խմբի համանախագահների առաջ կամ, այլ կերպ ասած, բանակցային սեղանին դնում է նոր տրամաբանության հարց, որն այլ բան չէ, քան մինչ այժմ բանակցային հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքների» չեղարկում: Երեւանն ուղիղ չի հայտարարում այդ մասին, սակայն գործնականում ազդարարում է, որ համանախագահները պետք է ներկայացնեն ավելի հստակ եւ աներկբա բանակցային հիմք, որը չտա նենգափոխումների կամ տարբեր մեկնաբանությունների տեղիք: Աներկբա է այն, որ Երեւանը սկսել եւ գործնականում շրջադարձային կետի է հասցրել նոր քաղաքականություն Արցախի հարցում, եւ մարտի 12-ը, մեծ հաշվով, այսպես ասած՝ հետդարձ բացառող կետն է: Եվ այստեղ թերեւս անհրաժեշտ է արցախյան հարցից սահուն անցում կատարել տնտեսական հարցերին, քանի որ Երեւանն ակնհայտորեն սահմանում է բավականին բարձր քաղաքական, անվտանգային նշաձողեր, ընդ որում` պետք է ասել, որ սահմանում է արդարացիորեն եւ անհրաժեշտաբար: Սա միաժամանակ մեզնից, որպես ազգ եւ պետություն՝ ներառյալ բնականաբար Արցախը, պահանջելու է ավելի մեծ դիմադրունակություն, որում, անկասկած, հույժ կարեւոր պայման է իշխանության լեգիտիմությունը, սակայն ոչ բավարար, քանի որ այդ պայմանը կարող է սպառվել, եթե չամրապնդվի տնտեսական կարողություններով, տնտեսական ներուժի աշխույժ գեներացիոն գործընթացով: Մարտի 12-ի շարունակությունը պետք է լինի տնտեսական դաշտում, անշուշտ ոչ կամ-կամ-ի սկզբունքով՝ կամ այս, կամ այն դաշտում, սակայն նախօրեին ասվել են կարեւորագույն բաներ, եւ այժմ պետք է ինտենսիվացնել զուգահեռ աշխատանքը այդ ամենի, այլ կերպ ասած՝ հայկական պետական սուբյեկտության նոր մակարդակի տնտեսական ամուր պատվանդանը կառուցելու համար: Այն, ինչ կա ներկայումս, բավականին թույլ է քաղաքական այն ծանրակշռությունը երկար պահելու համար, որում գործելու հայտ է ներկայացնում Երեւանը: Հայաստանն ակնհայտորեն փորձում է տեղափոխվել ավելի ծանր քաղաքական քաշային կատեգորիա, ինչը պահանջելու է ավելի մեծ տնտեսական հենման կետ, ավելի ամուր եւ հաստատուն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am