Պարտքի բեռը կավելանա. Կառավարությունը մտադիր է վերանայել սահմանափակումները

168 ժամը գրում է. Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես դեմ է քվեարկել վարկերի ներգրավմանը։ Ու դա պատճառաբանում է նրանով, որ չի վստահել նախկին իշխանություններին: «Անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում, առանց բացառության, բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում. ես ասել եմ, որ, եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս՝ վարկային միջոցի ծախսումը»,- ասել է նա: Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը պետական պարտքի նկատմամբ փոխվել է։ Նա, ըստ էության, այլևս ոչ միայն դեմ չէ, այլև կողմ է վարկերի ներգրավմանը։ Ավելին, առաջարկում է քննարկել ներգրավվող վարկերի նկատմամբ կիրառվող սահմանափումների վերանայման հնարավորությունը։ Ոչինչ, որ առանց այդ էլ՝ Հայաստանի պետական պարտքը փոքր չէ և հասել է գրեթե 7 մլրդ դոլարի։ Թերևս, դա էր պատճառը, որ ժամանակին որոշվեց օրենքով սահմանափակել պարտքի ներգրավման մակարդակը։ Այդ պահանջը վերջին մի քանի տարիներին եղել է զսպող գործիք և ստիպել է կառավարություններին չափավորել վարկային միջոցների նկատմամբ ունեցած ախորժակը։ Այսօր, սակայն, դա չի բավարարում նոր իշխանություններին։ Ուստի կա մտադրություն՝ վերանայել օրենքի այն նորմը, որով սահմանափակվում է պարտքի ներգրավումը։ Խոսքը պարտք-ՀՆԱ հարաբերակցության մասին է։ Ինչպես հայտնի է, գործող օրենքով կառավարության պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ 50 տոկոսը։ Նախորդ տարվա ցուցանիշներով՝ այն արդեն անցել է դրանից, ինչը ենթադրում է նաև հարկաբյուջետային որոշակի կոշտ քաղաքականության իրականացում։ Ինչո՞ւ է նոր քաղաքական իշխանությունը հակված գնալ պարտքի սահմանափակումների վերանայման ճանապարհով։ Հատկապես որ, ինչպես արդեն նշեցինք, ընդդիմություն լինելու տարիներին Նիկոլ Փաշինյանը մշտապես դեմ էր և անխնա քննադատում էր նախկիններին` հասարակության վրա ծանր բեռ դնելու համար։ Հիմա ի՞նչ պատահեց, ինչո՞ւ է նույնը պատրաստվում անել ինքը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ իշխանափոխության օրերին հնչեցվում էին հայտարարություններ` թալանված գումարները վերադարձնելու և պետական պարտքի բեռը թեթևացնելու մասին։ Այն ժամանակ ամեն ինչ հնարավոր էր, հիմա դարձել է անհնարին։ Ավելին, թալանված գումարները, որոնց մասին կառավարության ներկայացուցիչները լեգենդներ էին պատմում, այդպես էլ դուրս չեն գալիս ջրի երես։ 10 ամսում պետական բյուջե է վերադարձվել ընդամենը 50-60 մլն դոլար։ Դա չի հասնում Հայաստանի պետական պարտքի նույնիսկ 1 տոկոսին։ Ըստ էության, կառավարությունն այլևս լուրջ հույսեր չի կապում թալանված գումարները հետ բերելու և դրանցով պետական նշանակության խնդիրներ լուծելու հետ։ Ուստի, ինչպես նախորդները, հայացքն ուղղել է դեպի դուրս։ Հասկանալի է, որ պարտքի սահմանափակման նորմը վերանայելու պատճառը մեկն է` փող է պետք։ Ներքին տնտեսական միջավայրից ակնկալիքները չեն արդարանում։ Կառավարությունը չի կարողանում նույնիսկ բյուջեի փողերը հավաքել։ Անցած տարի նախատեսված մուտքերն այդպես էլ ամբողջությամբ չապահովվեցին։ Թեև այնպես չէ, որ այս տարի իրավիճակը լավ է։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում հաճախակի են հնչում տեղեկություններ այս կամ այն ոլորտում աշխատավարձերի ուշացման վերաբերյալ։ Նկատելի է նաև կենսաթոշակների վճարումների հետաձգումը։ Հասկանալի է, որ բյուջեի եկամուտների ապահովումը կապված է տնտեսության հետ։ Բայց այստեղ ևս իրավիճակի բարելավման լուրջ հեռանկարներ առայժմ չկան։ Ու որքան էլ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության, օլիգարխների ու արտոնյալների հաշվին պետական բյուջեի մուտքերն ավելացնել տարեկան առնվազն 800 մլն դոլարով, այսօր այլևս չի խոսում այդ մասին։ Փոխարենը՝ բարձրացնում է արտաքին, գուցե նաև՝ ներքին միջավայրից վարկերի ներգրավման հարցը։ Կառավարության ղեկավարը դա հիմնավորում է Եվրամիության հետ նախատեսվող ծրագրերի շրջանակներում հայկական կողմի ֆինանսական մասնակցության ապահովման անհրաժեշտությամբ։ Ըստ նրա, Եվրամիությունը հակված չէ ամբողջությամբ իր վրա վերցնել այդ ծրագրերի ֆինանսավորումը։ Ուստի ակնկալում է, որ դրանցում լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանը. «Այս առումով մեր առաջնային խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության և տնտեսական զարգացումների միջոցով: Բայց այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը»։ Մինչ ներքին միջոցների հետ կապված մեծ ակնկալիքներ չկան և առաջիկայում չեն էլ կարող լինել, կառավարության հիմնական հույսը մնում է նոր վարկերի ներգրավումը։ Մի բան, ինչը, բնականաբար, հանգեցնելու է պետական պարտքի բեռի ավելացմանը։ Ժամանակին մտահոգված լինելով պարտքի մեծացմամբ՝ հիմա արդեն իշխանության եկած քաղաքական ուժն այլևս կարծես անհանգստություննի չունեն այդ առումով։ Ուստի պատրաստվում է առաջիկայում Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել պարտքի սահմանաչափի հարցը։ «Մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ ընդհանրապես պետական և, առավել ևս, վարկային միջոցները ծախսվեն նպատակային, և եթե կարողանում ենք, արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք՝ որևէ վնաս: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկում ենք ունենալու: Այդ քննարկման արդյունքում որևէ եզրակացության կգանք»,- ասում է վարչապետը։ Անշուշտ, եզրակացությունը լինելու է այն, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է վերանայել պարտքի ներգրավման գործող սահմանափակումը։ Ավելին, քննարկումների ընթացքում հանկարծ պարզվելու է, որ պետական պարտքը դեռևս աճելու մեծ ներուժ ունի, որևէ վտանգ չի պարունակում, և ոչ մի նշանակություն չունի, որ կառավարությունը ստիպված է նոր պարտքեր վերցնել` նախկիները փակելու համար։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am