Ինչքան շուտ սկսվի պատերազմը, այնքան լավ․ Հովիկ Աղազարյան

«Հրապարակ»-ը գրում է․ «Ընտանյոք հանդերձ Արցախ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում մասնակցում է Անվտանգության խորհրդի արտագնա նիստին և արդեն հանդես է եկել ելույթով։ Հատկանշական է, որ Արցախում ԱԱԽ նիստ է հրավիրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ռիսկային» հայտարարությունից հետո և Ադրբեջանի կողմից իրականացվող խոշորագույն զորավարժությունների ժամանակ, թեև երեկ պարզ դարձավ, որ վարչապետն Արցախ է մեկնել «ձեռքի հետ» որդու՝ Արցախում ծառայող Աշոտ Փաշինյանի ծննդյան օրը շնորհավորելու։ Կարո՞ղ է՝ պատերազմի վտանգ կա, որ նման հրատապ նիստ է հրավիրվել Արցախում, հարցրինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Նախ հաստատենք ևս մեկ անգամ, որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք գտնվում, և դա պարզ ա։ Երկրորդը, ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք այսքան պաշտպանված չի եղել, որքան այսօր։ Եվ երրորդը՝ արդեն որպես ինչ-որ իմաստով էդ ճանապարհներն անցած մեկը, 1988 թվից սկսած՝ իր համեստ մասնակցություն ունեցած էդ երևույթներին, ես՝ ինքս, միգուցե մի քիչ տգեղ հնչի, բայց կարծում եմ, որ ինչքան շուտ սկսվի պատերազմը, էնքան լավ մեր համար, և էնքան վատ մեր հակառակորդների համար։ Որովհետև էսօր մեր ազգը էսպիսի համախմբվածության աստիճան ունի, և հետևանքները շատ․․․»,-այսպիսի կարծիք հայտնեց Հովիկ Աղազարյանը։ -2016 թվականի ապրիլին սկսվեց պատերազմը, ի՞նչ շահեցինք։ -Ես հիմա նկատի ունեմ, էն ժամանակ մեր իշխանությունները դրան պատրաստ չէին, էն ժամանակ դժվար թե Սերժ Սարգսյանի ասելով շարքային ժողովուրդը ոտքի կանգներ․․․ չնայած՝ գնացին, փառք Աստծու։ -Չէ, Առանց Սերժ Սարգսյանի ասելու էլ ոտքի կանգնեցին, Սերժ Սարգսյանի ասելուն ո՞վ էր նայում։ -Ճիշտ եք․․․ իսկ հիմա դա կլինի մասսայական։ Էն ժամանակ մասսայական չէր, շատ գեղեցիկ էր, շատ կարևոր էր, բայց մասսայական չէր։ -Այսինքն՝ Նիկոլ Փաինյանն եկել է, որ պատերա՞զմ հաղթի, եկել է, որ ժողովրդին ուղարկի ճակատ և պատերազմի միջոցո՞վ այս խնդիրը լուծի։ -Աշխարհում չկա որևէ մեկը, որ ձգտի պատերազմի, որևէ մեկը չկա, նույնիսկ էն ամենաղեկավարները, որ վերցնենք համեմատենք, ոչ մեկը չի ձգտում պատերազմի։ Ամեն մեկը ձգտում է, որ իր երկրի համար ստեղծի կենսագործունեության առավելագույնս ընդունելի պայմաններ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ թե ձգտում է պատերազմի, պատերազմի ձգտող քաղաքական գործիչը չի կանգնի  Ազգային ժողովի առաջ և հայտարարի, որ Արցախի հարցի լուծումը պետք է լինի այնպիսին, որ ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար։ -Եվ դա պետք է լինի պատերազմի՞ միջոցով։ւզում եմ ասել՝ մենք էսօր էնքան համախմբված ենք, որ եթե էսօր պատերամզ եղավ, դա լավագույն տարբերակը չի լինի Ադրբեջանի իշխանությունների համար, չեմ ասում՝ ժողովրդի համար։ -Մենք ապրիլյան պատերազմին հարյուր զոհ տվեցինք։ Նույնիսկ, եթե պատերազմ լինի և մենք Բաքուն էլ հետը գրավենք, բայց տանք էլի ևս հարյուր զոհ, մենք ուզո՞ւմ ենք դա, մենք պատրա՞ստ ենք մեզ, մեր զավակներին ուղարկել նորից մահվան բերան։ -Չէ, ես կարծում եմ, որ էնպես պետք է լինի, էդ զոհերի թիվը, Աստված չանի, եթե դա լինի, պետք է համալրվի իմ տարիքի մարդկանցով։ -Դուք պատրա՞ստ եք գնալ այդ քայլին։ -Իհարկե»։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am