Փաշինյանի շոկն ու Ալիևի պահած գաղտնիքը

Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, Ադրբեջանում այն որակում են՝ ազդակ Հայաստանի համար։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի պաշտոնական մեկնաբանություն է ներկայացրել: «Մինսկի խմբի հայտարարությունն ազդակ է Հայաստանի համար, և մենք ողջունում ենք դա: Նախագահ Իլհամ Ալիևն՝ ընդունելով համանախագահներին, ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ»,- ասել է ԱԳՆ խոսնակը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանն ընդդառաջ եռանախագահները կողմերին հորդորել էին «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն, կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները»: Բնականաբար որոշակի հաղթանակ համարելով, Ադրբեջանը ուշադրություն է հրավիրում համանախագահների հայտարարության՝ իրենց դուրեկան հատվածները, ինչը կանխատեսելի էր: Մի քանի ամիս Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախին բանակցությունների սեղանին պետք է վերադարձնել՝ այժմ համանախագահներն, այսպես ասած՝ սառը ցնցուղի էֆեկտով, հիշեցրեցին նրան, որ պետք է իջնել «ամպերից»: Սակայն Բաքուն էլ իր հերթին մտածված անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության իր համար ոչ դուրեկան հատվածները: Օրինակ, միջնորդները նաև հավելել էին, որ «շարունակելու են քննարկել համապատասխան խնդիրները հակամարտության հետևանքներն ուղղակիորեն կրող կողմերի հետ՝ ընդունելով այն, որ բանակցային գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանց տեսակետները և մտահոգությունները»: Այսինքն, խոսքը վերաբերում է միջնորդների՝ Ստեփանակերտ այցելություններին և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներին: Բացի այդ, մեկ այլ կարևոր դրվագ, որի մասին Ադրբեջանում ծպտուն չեն հանում: Համանախագահներն իրենց հայտարարությունում վկայակոչել են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Այս մասին որևէ բառ չեն խոսում Ադրբեջանում, մինչդեռ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև՝ հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների մասին հիշատակումը հայկական կողմի համար ձեռնտու կետեր են: Մետաքսյա Շալունց

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am