Կարծես Հայաստանի նորօրյա առաջին դեմքերը հասկացել են, որ իրենց իշխանությունը խիստ կարճաժամկետ է, ու որոշել են օգտվել, ինչից հնարավոր է

Վարչապետի տիկինը հայտարարում է, որ սեփական միջոցներով է գնացել շրջագայության, բացի այդ՝ ինքնաթիռը, միևնույն է, գնում էր։ Ոմանք էլ պաշտպանում են, թե բա՝ ինքնաթիռը դատարկ է գնում, էն մարդիկ իրենց գրպանից են փողը դրել, բա Սերժի ժամանակ որ գնում էին․․․ Սեփական միջոցներով գնալ նշանակում է չվերթի ծախսերը հոգալ սեփական գրպանից, գնալ հեծանիվով, ավտոմեքենայով, նավով, ուղղաթիռով, էլի ինչ-որ բանով, բայց վճարել դրա համար։ Եթե չես եղել պաշտոնական պատվիրակության կազմում, բայց ոտք ես դրել այդ պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռ, ուրեմն՝ գնում ես պետության հաշվին։ Ինչ վերաբերում է դատարկ գնալուն, ասեմ՝ դուք ժողովրդի ներկայացուցիչն եք, ինչպես հաճախ եք ասում` ժողովուրդն է ձեզ բերել, այնուհետև ընտրել, չեք ուզում, որ դատարկ նստարանների համար պետբյուջեից փող գնա, ու ստիպված գնում եք։ Այդ դեպքում առաջարկեմ այլ, ավելի ժողովրդական լուծում։ Ասենք, թող ամեն արտասահմանյան այցից առաջ Նիկոլ Փաշինյանը սեփական ուղիղ եթերում հայտարարի՝ հպա՛րտ քաղաքացի, էսինչ օրը գնում եմ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Թեհրան, Բրյուսել, Նյու-Յորք․․․ Ինքնաթիռում այսքան ազատ աթոռ կա, եկեք՝ տանեմ։ Գուցե մարդիկ կան, որ պետք է բուժման համար գնան, բայց ինքնաթիռի տոմսը թանկ է, ու չեն գնում, կան մարդիկ, որ ավտոբուսով են գնում, մարդիկ գնում են Վրաստան ու այնտեղից՝ նպատակակետը, քանի դարձյալ այստեղ թանկ է տոմսը։ Ուրեմն՝ այդ մարդկանցից նստացրեք վարչապետի ինքնաթիռ, և թող «սեփական հաշվին» գնան։ Անվտանգության խնդիրնե՞ր կան, չենք կարծում, լուծելի է, անկասկած։ Հիշո՞ւմ եք՝ կառավարական ամառանոց տեղափոխվելուց հետո Ձեր տունը հատկացրիք կարիք ունեցող ընտանիքի, ամառանոցում էլ հյուրընկալեցիք մեծաթիվ աշակերտների, ծնողների։ Հազար ու մի հոգս ունեցող երկիր ենք, քննարկելու լիքը հարցեր կան, ու զարմանալի է, որ հիմա կարևոր թեմա են դարձել վարչապետի տիկնոջ ուղևորությունները։ Ինչո՞ւ է զարմանալի․ որովհետև նախորդ բոլոր ղեկավարների պարագայում նման դեպքեր չենք հիշում։ Պատճառը ոչ թե այն է, որ նրանք բավարար չափով ուշադրության կենտրոնում չեն եղել, այլ, որ չտեսություն չեն արել։ Ո՞վ է ասում՝ մի շրջագայեք, ամուսնու հետ մի շփվեք։ Սակայն եթե ձեզ թվում է՝ միայն ձեր բարձրաստիճան ամուսինն է, որ զբաղված է, սխալվում եք, նախկինները ոչ պակաս են զբաղված եղել և տարիներով ընտանիքի հետ շփվել են փոքր դոզաներով։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրեք, նույն պատմությունը կպատմեն, էլ չենք ասում՝ երկրի նախկին ղեկավարները։ Կարծես Հայաստանի նորօրյա առաջին դեմքերը հասկացել են, որ իրենց իշխանությունը ոչ միայն հավերժ չէ, այլև խիստ կարճաժամկետ է, տարվա եղանակների պես, ու որոշել են օգտվել, ինչից հնարավոր է, առանց անհանգստանալու ծաղրի առարկա դառնալու մասին։ Այո, ծաղրի առարկա։ Ֆուտբոլի առաջնության օրերը հիշեք․ պետությունների ղեկավարների սեղանին միակ տիկինը Աննա Հակոբյանն էր, որը նշում է, թե ինքնաթիռից ֆոբիա ունի, ու մեծ լավություն է անում մեր ժողովրդին, որ իր դիրքի պատճառով գնում է․․․ շրջագայության։ Թևավոր խոսքն ասում է․ «Մի քիչ քեզ տեսած պահի․․․»։

Սևակ Հակոբյանի գրառումը

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am