Բոլորն անհանգիստ են, հանգիստ են իշխանությունները . Հայրիկյանը՝Մինսկի խմբի հայտարարության մասին

«Հայաստանը չի ունեցել և չունի արտաքին քաղաքականության հստակ ռազմավարություն, լավագույն դեպքում՝ կա միայն Արցախի  հարցը։ Հայաստանն առ այսօր ընդամենն արձագանքային դիրքորոշում ունի։ Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, հույս ունեի, որ ՀՀ նոր իշխանությունները կազդարարեին, որ երկրի արտաքին քաղաքականությունը, նույնիսկ նրա որդեգրած փաստաթղթերը ենթակա են վերանայման։ Քանի որ Հայաստանն անկախ հռչակելուց հետո անտարբերություն է հանդես բերել, մասնավորապես՝ անկախությունը ոչնչացրած միջազգային փաստաթղթերի նկատմամբ»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:   «Այնտեղ որևէ նորություն չկար, և այդ հայտարարությամբ պետք է անհանգստանան միայն օրվա իշխանությունները։Սակայն տեղի է ունեցել հակառակը՝ բոլորն անհանգիստ են, հանգիստ են իշխանությունները։ Այն, ինչ ասված է այդ հայտարարության մեջ, մշտապես ասվել է և ընդհանուր առմամբ հենվում է Հելսինկյան համաձայնության դրույթներին։ Այդ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը կապված է ներկայիս իշխանությունների նախաձեռնության ցանկության հետ, այն է՝ ձևաչափը փոխելու ցանկությունը։ Այդ հայտարարության մեջ ուղղակի ասված էր, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող միայնակ նման որոշում կայացնել, և այն պետք է համաձայնեցնի Ադրբեջանի հետ, սա իսկապես օրվա իշխանություններին պետք է մտահոգություններ պատճառեր»,-անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, ասաց ԱԻՄ առաջնորդը: Նրա բնորոշմամբ՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու ՀՀ իշխանությունների ցանկությունը մնում է՝ որպես ցանկություն, այլ ոչ թե՝ նախաձեռնություն, հակառակ դեպքում՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կհայտարարեին, որ իրենք չեն մասնակցելու որևէ քննարկման, քանի դեռ Արցախը չի դարձել Հայաստանի մաս։ «Բայց այսքանից հետո հայտարարվում է, թե հանդիպում է եղել Ալիևի հետ, և նա շատ ինտելիգենտ մարդու տպավորություն է թողել, ինչը նշանակում է, որ վարչապետը նահանջել է իր նախնական հեղափոխության դիրքրոշումից, այդ դեպքում պետք է պարտվի»,- նշեց Պ. Հայրիկյանը։ Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ Արցախի հարցի հետ կապված որևէ առաջարկ, քայլ կամ այլ գործողություն որևէ հանգրվանի չի հասել, քանի որ հակամարտությունը դեռևս շարունակում է մնալ չկարգավորված։  

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am