Բացառիկ նշանակում. երկու ուժայիններում նույն անձն է պաշտոնավարում

168 ժամը գրում է. Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք պետական օղակներում իրականացվող կադրային քաղաքականությունը գրեթե ամեն օր քննարկման նյութ է դառնում: Հերթական տարօրինակ նշանակումներից մեկը բացահայտել է  168 ժամը, այս անգամ՝ ուժային կառույցներում: Ընդ որում, այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ նույն անձը ստանձնել է, միևնույն ժամանակ՝ երկու գերատեսչություններում պարտականությունների կատարում. երկուսն էլ՝ ուժային կառույցներում: Եվ այս նպատակահարմարությունը տվյալ անձի համար ստեղծվել է ոչ թե հանուն ազգին նվիրաբար ծառայելու՝ նրա բացառիկ գիտելիքները հաշվի առնելով, կամ ոլորտային մեծ կենսափորձի հմտություններն ի շահ բանակի ծառայեցնելու մղումով: Խոսքն Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) օրերս Պաշտպանության նախարարություն տեղափոխված Մարգարիտա Հակոբյանի մասին է, և տեղափոխությունից հետո նա շարունակում է փաստացի մնալ ԱԻՆ-ում՝ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգողի պաշտոնում։ Այս պաշտոնից բխող անձի պարտականությունները լոկալ չեն, ավելին՝ դրանց մի մասն իրականացվում է ամենատարբեր երկրներ հաճախակի կատարվող ուղևորությունների, կոնֆերանսներին և միջազգային մասշտաբների հանդիպում-քննարկումներին մասնակցության միջոցով: Ու թերևս հենց այդ նկատառումով է, որ Մարգարիտա Հակոբյանի բարձրաստիճան հովանավորը բացառիկ նշանակման համար այնքան է ջանացել, որպեսզի վերջինս չզրկվի բարձրակարգ ավիափոխադրողներով հաճախակի իրականացվող ճամփորդություններից, մեծ հոնորարներից, ՄԱԿ-ի անդամ երկրներում միջազգային բարձր ամբիոններում երևալու հնարավորությունից, և, ի վերջո, ինչպես ասում են՝ «կարիերնի ռոստ» կերտելու բացառիկ շանսից: Իսկ այդ «մեծահոգի» պաշտոնյան, որքանով ամենատարբեր օղակներից մեզ հաջողվեց պարզել, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից է: Նշենք, որ Հայաստանը, տասնյակ այլ երկրների նման, միացել է ՄԱԿ-ի մակարդակով ընդունված «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին»։ Եվ ի թիվս այլ երկրների՝ մեր երկիրն էլ պարտավոր էր ունենալ ծրագրի իր ազգային համակարգողը, և այս նշանակումը, բնականաբար, պետք է արվեր Արտակարգ իրավիճակների նախարարի միջոցով, ու համակարգողը պետք է աշխատեր հենց ԱԻՆ-ից: Ավելի քան երկու տարի Մարգարիտա Հակոբյանն է հանդիսանում Հայաստանի ծրագրի համակարգող պաշտոնյան, ով, ի դեպ, ըստ նույն աղբյուրների, ԱԻՆ է տեղավորվել կրկին նույն ճանապարհով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանավորությամբ: Համակարգի ներսում նրա առավելությունների մասին հարցուփորձի ժամանակ մարդիկ սկսում և կանգ են առնում երիտասարդ կնոջ միևնույն ունակության վրա՝ անգլերենի փայլուն իմացություն: Իսկ երբ հարցնում ես՝ որքանո՞վ է անգլերենն օգնում, օրինակ, աղետների ռիսկի նվազեցման դեպքերում՝ ծիծաղելով արձագանքում են՝ «ճգնաժամի ժամանակ առհասարակ լեզվի իմացություն գործի չի դրվում, ճկունություն է պետք ունենալ»: Իսկ ճկունության առումով՝ Մ. Հակոբյանի հնարավորությունների վրա ԱԻՆ-ում, թերևս, ոչ մեկը կասկածներ չունի: Մ. Հակոբյանն իր խոստումնալից գործին ԱԻՆ-ում նշանակվել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ու այսօր էլ Պաշտպանության նախարարությունում նույն անձն է նախարարը: Միջազգային կառույցի համար, հնարավոր է, այնքան էլ էական չլինի, թե անդամ երկրներից մեկում պետական որ կառույցի աշխատակիցն է իր ծրագրի մասով ազգային համակարգող աշխատում, խնդիրն ուժային կառույցի գործոնի և ծրագրի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու մեջ է, բայց սա հիպոթետիկ դիտարկում կարող է լինել՝ ՄԱԿ-ի տեսանկյունից: Մինչդեռ երկրի ներսում՝ համակարգի ներքին կոնյունկտուրայի մակարդակում, առնվազն անընդունելի է, որ պետական կառույցի իրավասության դաշտում գտնվող հարցով անհասկանալի պատճառով սկսի զբաղվել պետական մեկ այլ կառույցի աշխատակից։ Այս տարօրինակ մոտեցումը չունի ոչ մի տրամաբանություն, այն կարող է ընկալելի լինել միայն Նոր Հայաստանում, որտեղ հեղափոխական կառավարությունն անխոնջ լծված է պետական ծախսերը նվազեցնելուն և լուծումներ է տալիս՝ նախարարությունները միմյանց ձուլելով: Ու չենք զարմանա, եթե մի օր էլ պարզվի, որ, օրինակ, Արդարադատության նախարարությունը կարող է զբաղվել գյուղացիներին երկարաժամկետ վարկեր տրամադրելու հարցով, Բնապահպանության նախարարությունը՝ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելով, և այլն, և այլն։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am