Վերստին բերվել է օրակարգ
«Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Պաատա Դավիթայան հայտարարել է, որ ռուսական գազի մուտքը Վրաստան և «Գազպրոմի» հետ համագործակցությունը տարիներ առաջ մշակված ծրագրի բաղկացուցիչ մասերն են։ Ռուսաստանը Վրաստանի դեմ ռազմական ագրեսիայի հետ մեկտեղ այն ժամանակ դիտարկել է նաև տնտեսական ծրագիր, որը ձախողվել է, սակայն այժմ վերստին բերվել է օրակարգ։ Պաատա Դավիթայան մանրամասնել է, որ այդ ծրագիրը սկսել է իրագործել «Ռոսնեֆտը»՝ Փոթիի տերմինալի գնմամբ, իսկ երկրորդ քայլն անում է «Գազպրոմը»:
