Իմ շունն էլ հարևանի շանը բռնաբարել է․ Վարդան Ղուկասյան

Ըստ մամուլի հրապարակումների՝ Գյումրիում կատարված դանակահարության կասկածանքով իրավապահները փնտրում են Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսային։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասաց, որ սխալ հասցեով ենք զանգահարել, այդ հարցով պետք է դիմել իրավապահ մարմիններին։ «Ինձ ինչի՞ եք հարցնում, ես իմ տեղն եմ պատասխանատու։ Օրենքն ասում է՝ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի իր տեղն է պատասխանատու։ Ես ի՞նչ գիտեմ, հարյուր հատ փեսա ունեմ, որ փեսայի մասին է։ Մի հարյուր հատ էլ հորեղբոր տղերք ու բաներ ունեմ, անպայման Ղուկասյան Վարդանի անուն-ազգանո՞ւնն է ձեզ պետք։ Եթե իմ անուն- ազգանունն է պետք՝ գրեք՝ իմ շունն էլ հարևանի շանը բռնաբարել է, դա էլ գրեք։ Երբ որ ինձ հետ կապված, Ղուկասյան Վարդանի հետ կապված բան կլինի՝ ինձ հարցրեք»,- ասաց նա Հիշեցնենք, որ մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանը տեղափոխվել էր Գյումրիի բժշկական կենտրոն՝ որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Ոստիկանության Կումայրիի բաժնի և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Պետրոսյանի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիի Գորկու փողոցում գործող «Կառոնա» վաճառատան դիմաց և այդ ժամանակ նաև «ձախ ստորին վերջույթի գլութելան մկանի շրջանի դրսային երեսի ստորին մասի կտրված վերք, աջ դաստակի հետին մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նաև Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Խանչերյանը: Նշենք, որ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Նախաքննական մարմինը, սակայն, չէր հայտնել՝ ով է դանակահարվողն ու ով՝ դանակահարողը։ Ըստ Armlur.am-ի` դանակահարողը Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսն է, որին իրավապահները փնտրում են:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am