«Բանակցությունների հնարավոր խաթարման մեղքը չպետք է բարդվի Հայաստանի վրա». Արմեն Աշոտյան

168 ժամը գրում է. Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանն ընդառաջ հայտարարություն էին տարածել, որում կոչ էին անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները։

Մինսկի խմբի այս հայտարարությանը հետևեց ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը. «Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ: Հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից»,- նշված էր հայտարարության մեջ։
Հայաստանում Մինսկի խմբի պաշտոնական հայտարարությունը տարբեր կերպ մեկնաբանվեց, որոշ փորձագետների կարծիքով՝ այն վտանգավոր տարրեր է պարունակում, որով Մինսկի խումբը հստակ ընդգծել և պաշտպանել է Ադրբեջանի տեսակետը, այն է՝ Արցախը չի կարող մասնակցել բանակցային գործընթացին և բանակցությունների ձևաչափի փոփոխություն, չի ենթադրվում։
Որոշ փորձագետների խոսքով՝ էլ այս հայտարարությունը ոչնչով չի տարբերվում նախորդներից, և չպետք է անիմաստ սադրանքներ փնտրել։ Գրեթե նույն կարծիքին են նաև իշխանության ներկայացուցիչները։ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ այդ հայտարարության բովանդակությունն արտահայտում է այն իրադրությունը, որն առկա էր մինչև թավշյա հեղափոխությունը բանակցությունների համատեքստում։ Այս հայտարարության մեջ ըստ էության չկար որևէ նորություն. միակ նորույթը, ըստ նրա՝ հղումն էր բանակցային ֆորմատի փոփոխությանը կամ չփոփոխությանը։
168.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով ԱԳՆ և իշխանության այլ ներկայացուցիչների մեկնաբանություններին՝ Մինսկի խմբի հայտարարության հետ կապված, նկատեց՝ ցավալի է, որ հերթական անգամ ազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ, ինչպիսին Արցախի հակամարտությունն է, գործող իշխանական վերնախավը ցույց է տալիս, որ համարժեք չէ ստեղծված իրավիճակին։ «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ տարի անց վերագրել Արցախի բանակցությունների ընթացքին բացառապես նախորդ իշխանությունների ազդեցություն՝ կարող է անել միայն նա, որը չի պատրաստվում բացարձակ պատասխանատվություն կրել Արցախի և Հայաստանի ապագայի համար։ Այս համատեքստում երևի թե ամենաադեկվատ պատասխանը ՀՀ արտգործնախարարության հայտարարությունն էր, որտեղ վերջապես մեր ԱԳՆ-ն հիշատակում էր Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները։ Մինչ այսօր որևէ պաշտոնական հաղորդագրության մեջ, անգամ ՀՀ արտգործնախարության կողմից թողարկված, այդ հիշատակումը չկար։ Այս 10 ամիսների ընթացքում Արցախի հարցի շուրջ զարգացումները բերել են նրան, որ անգամ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հիշատակումներ չկան»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ Մինսկի խմբի հայտարարության մեջ թվարկված կարգավորման սկզբունքներն ու տարրերը դեռևս 2009 թվականից լայն հասարակությանը հայտնի են՝ որպես կարգավորման հիմնական սկզբունքներ և տարրեր։ «Այս տեսակետից, այո, այստեղ որևէ նոր բան չկար և այդ սկզբունքներն ընդունվել են բոլոր կողմերից։ Սակայն չկա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին որևէ հիշատակում։ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ միտք այն մասին, որ ՀՀ գործող իշխանությունները երբևէ մերժել կամ այսօր մերժում են Մինսկի խմբի կողմից թվարկած սկզբունքները։ Լավ չէ, որ Արցախի հարցով զբաղվում են ոչ կոմպետենտ, խիզախություն չունեցող, պատասխանատվությունը մշտապես այլոց վրա բարդող և գործին չտիրապետող քաղաքական որոշ գործիչներ՝ հատկապես խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում»,- շեշտեց Ա. Աշոտյանը։ Հարցին, եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախի փոխարեն չի բանակցի, և Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը մերժում է Արցախի մասնակցությունը, այս պարագայում իրատեսակա՞ն է, որ բանակցային գործընթացում սայլը կարող է տեղից շարժվել, պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո և այդ ընթացքում նույնպես, անգամ՝ մինչև իր ընտրվելը, քանիցս բարձրաձայնել եմ, որ նրա վարչապետության հնարավոր տարիների հետ կապված ունեմ բազմաթիվ մտահոգություններ, հատկապես Արցախի հարցի կարգավորման մասով։ Ինչպես արդեն շեշտել եմ՝ Փաշինյանը նախորդ տարի մայիսի 9-ին հայտարարելով, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ռազմավարական առումով, սա ճիշտ էր. նա ասաց այն, ինչ նախորդ իշխանությունները, մարտավարական տեսանկյունից՝ նախապես չհամաձայնեցրեց Մինսկի խմբի կարծիքներն այս հարցի շուրջ, ինչը հանգեցրեց մի իրավիճակի, երբ Հայաստանը փաստացի այս նախաձեռնության հետ միասին մենակ է մնացել։ Մի կողմից, մենք ունենք իրավիճակ, երբ Ն. Փաշինյան քաղաքական գործիչը խոստացել է Արցախը վերադարձնել բանակցային սեղան, մյուս կողմից ունենք իրավիճակ, որտեղ Ն. Փաշինյան վարչապետը պատասխանատու է Հայաստանի և Արցախի անվտանգության, ինչպես նաև բանակցային գործընթացի ընթացքի համար։ Կարծում եմ՝ այս իրավիճակում Փաշինյան քաղաքական գործիչը պետք է զիջի Փաշինյան վարչապետին՝ բանակցությունների ընթացքը չպետք է խաթարվի Հայաստանի մեղքով, սա շատ կարևոր է»։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am