Ծեծկռտուք Սոլակի գյուղապետի մասնակցությամբ. հնչել են կրակոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ վարչության երկրորդ բաժնի ծառայողները հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա հունվարի 20-ին Սոլակ գյուղի ակումբներից մեկում խնջույքի ժամանակ ակումբի ներսում, ապա՝ դրսում ավտոմեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Սերյոժա Պողոսյանի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հովհաննես Մկրտչյանի միջև։ Այնուհետև այն շարունակվել է նույն գյուղի «Կալեր» կոչվող վայրում, որին մասնակցել են Սոլակ գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Էդգար Խաչատրյանը, Հ. Մկրտչյանը, Ս. Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Մարգարյանը, 40-ամյա Աղասի Հայրապետյանը և 26-ամյա Հովհաննես Գևորգյանը։ Խումբը պարզաբաման համար հանդիպել է, որի ժամանակ էլ միմյանց միջև ծեծկռտուք է առաջացել, ու Հ. Մկրտչյանը իր մոտ եղած ատրճանակով մարդկանց վախեցնելու նպատակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ Ծեծկռտուքի արդյունքում Է. Խաչատրյանը վնասել է ձախ ձեռքի դաստակը, ինչից հետո հունվարի 22-ին բուժօգնության է դիմել Չարենցավանի բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ նշված կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ՝ 35-ամյա Արամայիս Պողոսյանը և բժիշկ-վնասվծքաբան՝ 47-ամյա Կարեն Սարգսյանը, ովքեր Չարենցավանի բնակիչներ են, առանց համապատասխան հաշվառման, ցուցաբերել են բուժօգնություն։ Է. Խաչատրյանը Սոլակի գյուղապետն է, Ա. Հայրապետյանն աշխատում է «Հայաստանի ԲԷՑ» ՓԲԸ-ում՝ Կոտայքի տեղամասի պետ, Հ. Մկրտչյանն աշխատում է «Բջնի» ՓԲԸ-ում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am