Վանո Սիրադեղյանի կինն ու դուստրն ահազանգում են

Երեկվանից սոցցանցում տեղեկություններ հայտնվեցին, թե մարտի 8-ին Վանո Սիրադեղյանը նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Նիկո՛լ, աղետաբեր ձախողումը օր օրի շնչում է մեջքիդ: Դա քո ձախողումը չի լինելու: Դա իշխանության ձախողումը չի լինելու, քանի որ հարցն ավելին է, քան իշխանությունը: Ինքդ արդեն հասկանում ես, թե ինչ, ոնց և ինչու եղավ: Թշնամին դարպասների մոտ է: Զգոնությունդ կեղծ փաստարկներով թուլացրել են, քեզ` քո համար ամենաանսպասելի պահին փաստի առաջ կանգնեցնելու համար: Դու դաշնակից չունես: Ոչ ներսում, ոչ դրսում: Ուժայինների վրա, դու էլ գիտես, չես կարող հենվել, անգամ վստահել: Արցախում դու ոչինչ չունես, բացի զինվոր տղադ: Սփյուռքի դերը էդ պարագայում ֆիկցիա է: Քո քպականներն էլ ոչինչ են ու նման իրավիճակներում առաջինն են քեզ խփելու, իրենց վրից դավաճան-հող տվողի պիտակը մաքրելու ու Հայաստանում ապրելու իրավունքի համար: Լևոնին, Ռոբերտին ու Սերժին դավաճանած ու էսօր քո դուդուկի տակ պարողները վկա: Քայլ արա, քանի դրա ժամանակն ունես: Մի պատրվակով հիվանդացի ու բոլորին փաստի առաջ կանգնեցրու` նշանակելով նոր ընտրություններ: Էդ երկու շաբաթն Աննայի խաղաքարտն էլի, մի վերջին անգամ էլ օգտագործի` բոլորին շեղելու համար: Արմեն Սարգսյանի վրա զապըդը պատերազմ չի թողնի: Թող հաղթող ուժը ժամանակ ունենա էս թնջուկից դուրս գալու, փորձանքը կանխելու համար: Որոշում կայացնելու համար դու երկու ամիս էլ չունես: Հասարակական աջակցություն դու այլևս չունես այնպես, որ դրա հետ հաշվի նստեն ներսում ու դրսում: Քայլ արա, քանի դեռ դրա շանսը քո ձեռքերում է: Հետո դառնալու ես դիտորդ, վերջում` քավության նոխազ: Քո սիրած Պապ թագավորը դա չհասկացավ, զգոնությունը կորցրել էր, դու հասկացիր: Կարդա Արտաշեսյաններ: Կարդա Արտավազդի Ա-ի չարագուշակ խոսքերը: Գտիր ասածս խոսքերն ու կարդա: Հասկացի` ինչ եմ ասում: Այնպես մի արա, որ քո հաջորդը նույն բառերը կրկնի: Պատմությունը դա չի ների երբեք: Չի ների ոչ քեզ, ոչ էլ մեր էս մի բուռ երկրին: Հարգանքներով` Վանո»: Դրան արձագանքել է նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը՝ նշելով, որ դրանք կեղծ են, իրենց մեջ վտանգ են պարունակում ու միտված են նրա անունը շահարկելու, իրենց հետագա վտանգավոր անհասկանալի քայլերի իրագործմանը։

դիտվել է 2702 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am