Տիգրան Աբրահամյան. Միջնորդները փորձում են կանխել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան

Ադրբեջանն անցկացնում է լայնածավալ զորավարժություններ։ Դրանից երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է գալիս հայտարարությամբ։ Դրան հետևում է  Հայաստանի ու Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնելու մասին տեղեկատվությունը։ Արցախի շուրջ կատարվող իրադարձությունների, հնչած հայտարարությունների մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։ Panorama.am-Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է մեկնարկել։ Ձեր գնահատմամբ, դա  իր մեջ ի՞նչ վտանգներ է պարունակում։ Տիգրան Աբրահամյան-Ամենամեծ վտանգն այն է, որ մասշտաբային զորավարժությունները կարող են վերածվել մասշտաբային գործողությունների: 2015 թվականից սահմանի արդիականացման ուղղված պրոցեսները բերել են նրան, որ հակառակորդի բոլոր հիմնական շարժերը, կուտակումները մեր դիտարկման առանցքում են: Այս պարագայում հակառակորդի կողմից անկանխատեսելության գործոնը գրեթե զրոյացվել է: Տարբերակներից մեկը, որում կարող է անկանխատեսելիության գործոնը «աշխատել» հետևյալն է. Ադրբեջանը որոշակի պարբերականության զորավարժություններ է ձեռնարկում սահմանի տարբեր հատվածներում: Եթե կորցնենք զգոնությունը և յուրաքանչյուր դեպքում այսպիսի մասշտաբային քայլերին ամենայն լրջությամբ չվերաբերվենք, ապա Ադրբեջանում դա կգնահատեն որպես զգոնության թուլացում, ինչը մասշտաբային զորավարժությունը մասշտաբային հարձակման կբերի:Զորավարժությունները մի քանի նպատակի են ծառայում, թերևս ներկայացրեցի ամենավտանգավորը: Panorama.am-Հայկական կողմը հայտարարեց, զորավարժությունների մասին ծանուցում չի ստացել։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։ Տիգրան Աբրահամյան-Ես չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ են զգուշացրել: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ թքած ունի ցանկացած պայմանավորվածության կամ միջազգային պայմանագրի վրա, սա հերթականներից է, ուրիշ ոչինչ: Panorama.am-Ադրբեջանի ՊՆ-ն զորավարժությունների մասին հայտարարեց Մինսկի խմբի հայտարարությունից անմիջապես առաջ։ Հայտարարությունից հետո հայտնի դարձավ Հայաստանի վարչապետը մեկնում է Արցախ՝ անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու։ Ինչպե՞ս կգնահատեք այս զարգացումները։ Կա կարծիք, որ պատերազմի նախաշեմին ենք։ Դուք համամիտ եք։ Տիգրան Աբրահամյան-Որքան ես գիտեմ, անվտանգության խորհրդի նիստն ավելի վաղ էր պլանավորվել, որովհետև այդպիսի աշխատանքների անցկացումը երկար ժամանակ է պահանջում: Մյուս կողմից, չեմ կարծում, որ այսօր այնպիսի աննախադեպ իրավիճակ է ստեղծված, որ մեկ օրվա մեջ Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու անհրաժեշտություն է ստեղծվել:Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե պատերազմի նախաշեմին ենք՝ այսպես ասեմ, դեռ ոչ, չեմ ուզում գնահատական տալ՝ մոտ ե՞նք, թե՞ հեռու, իրավիճակը կարող է շատ արագ փոխվել:Չեմ բացառում, որ Արցախի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը նման իրավիճակի կբերի, բայց այսօրվա դրությամբ առկա վիճակն այդ հուն չտեղափոխելու ջանքերը դեռևս սպառված չեն, հուսով եմ՝ միջնորդներն այս ուղղությամբ իրենց աշխատանքները կակտիվացնեն: Panorama.am-Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, փաստորեն Արցախը բանակցություններում չի ներգրավելու։ Տիգրան Աբրահամյան-Համանախագահները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան, ինչը պայմանավորված է վերջին շրջանում պաշտոնական Բաքվի կողմից հնչեցվող կոշտ, իրավիճակը փակուղի տանող հայտարարություններով և պատահական չէ, որ համանախագահները իրենց տեքստում ընդգծված խոսում են ուժի չկիրառման սկզբունքի մասին: Մյուս կողմից, համանախագահները հղում են անում առաջարկների, որոնց վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքն ինձ հայտնի չէ՝ նկատի ունեմ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, այս իրավիճակում զերծ կմնամ մեկնաբանություններից: Հայաստանի վարչապետը ընդհանուր գծերով ներկայացրել է այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնցով շարժվելու է, մասնավորապես Արցախի՝ բանակցությունների լիարժեք մաս կազմելու մասով: Նաև պարզ չէ, թե Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձն ինչ օրակարգի ու առաջարկների շուրջ է: Համենայնդեպս 2009-2012 թվականը Մադրիդյան փաստաթղթի գործընթացի մեկնարկից մինչ Կազանի տապալում ընկած ժամանակահատվածն է:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am