«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը

Հանրահավաքային էքստազի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում իր օրոք կոռուպցիան վերացել է։ Հետո նա այդ միտքը պարբերաբար կրկնեց։ Ու որքան շատ էր խոսում այն մասին, որ կոռուպցիա չկա, այնքան ավելի շատ էին կոռուպցիոն ռիսկեր պարունակող պատմությունների մեջ ընկնում ինքը, իր հարազատները, մերձավորներն ու «հեղափոխական» ընկերները։ Վերջին դեպքերից մեկը կապված է «թունդ հեղափոխական» Դավիթ Սանասարյանի հետ։ Մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքում մի քանի հոգանոց կառույց չէր ղեկավարել, բայց նշանակվեց կարևորագույն պետական մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, և ով իր գլխավոր արժանիքն էր համարում աղքատ լինելը։ Սանասարյանի «կանտոռան» հիմա հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ։ ԱԱԾ–ն այդ գործի շրջանակներում 3 մարդ է ձերբակալել, որոնցից երկուսը ՊՎԾ–ի աշխատակից։ Ըստ նյութերի՝ նորաթուխ չինովնիկները որոշել են հարձակվել մասնավոր բիզնեսի վրա ու իրենց գլխում հաղթահարել կապիտալի սկզբնական կուտակման ծանր շրջանը։ Խոսվում էր այն մասին, որ ձերբակալվելու է նաև Սանասարյանը, բայց Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, թույլ չի տվել նման բան, քանզի խայտառակություն կլիներ անձամբ իր համար՝ «թավշյա» օրերի դիջեյներից մեկի՝ Սանասարյան Դավիթի ձերբակալումը։ Արդյունքում՝ որոշվեց «շուխուռը» մարել՝ ընդամենը 3 հոգու ձերբակալելով։ Ուշագրավն այն է, որ անմեղության կանխավարկածն ամեն առիթով խախտող նիկոլական իշխանության կարկառուն ներկայացուցիչը, ով, այսպես կոչված, «սորոսական» թևն է ներկայացնում, կոչ էր անում ԱԱԾ–ին շատ տեղեկություններ դուրս չտալ այդ գործով։ Փաստորեն, իրենց կարելի է քարոզչական դաշտում ուրիշներին վարկաբեկել՝ առանց դատավճռի ու հիմքերի, իսկ ահա իրենց դեմ նույնիսկ կոնկրետ հիմքերի առկայությամբ չի կարելի։ Ի դեպ, սա այն Սանասարյանն է, որը նախորդ տարվա ապրիլին փողոցային ակցիաներ էր իրականացնում ու փող հավաքում Սերժ Սարգսյանի համար։ Հիմա, փաստորեն, Սանասարյանը շարունակում է փող հավաքելու գործը, բայց արդեն իր համար ու արդեն այլ մասշտաբների։ Ու թեև Սանասարյանը հայտարարում է, որ գերեզմանոցում էլ լինի, միևնույն է կոռուպցիայի դեմ կռիվ է տալու, բայց դա դատարկ պաթոս է։ Նման նախադասություններ օգտագործողները, որպես կանոն, ամենաթալանչի ու կոռուպցիոներ դեմքերն են լինում։ Հայտնի խոսք կա։ Ասում են՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։ Զարգացնելով այդ միտքը՝ կարող ենք ասել, որ «հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։ Թե ինչով կավարտվի ՊՎԾ աշխատակիցների դեմ ԱԱԾ–ի հարուցած գործը, դժվար է կանխատեսել, բայց մեկ այլ բան շատ հեշտ է կանխատեսելը։ Եթե փողոցներում կոպեկ հավաքող Սանասարյանի «կանտոռան» այսպես շարունակի, ապա կարող է մի օր այնպես ստացվել, որ կրկին փողոցում փող հավաքելու կարիք լինի, բայց արդեն այլ կարգավիճակով, այլ հոգեվիճակով ու այլ նպատակների համար։ Պետրոս Ալեքսանյան   7or.am

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am