ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի մասնագետները բաց նամակ են հղել վարչապետ Փաշինյանին

ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի մի խումբ մասնագետներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև. «Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am –ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ: Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց այս կառույցի: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը կրթության ոլորտում ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող կառույց է, քանի որ այն ապահովում է կրթական քաղաքականության արդյունավետ մշակումը: Թավշյա հեղափոխությունը նաև նպատակ էր հետապնդում զարգացնել կրթությունը՝ այսօրվա «թույլ, անորակ» կրթական համակարգը բարձրացնել նոր աստիճանի՝ նրան տալով նոր որակ: Արդյո՞ք ԿԱԻ-ի լուծարումը այդ նպատակին հասնելու միակ ու կարճ ճանապարհն է: Արդյո՞ք այդչափ գիտնականների և կրթության ու գիտության զարգացման մեջ այդքան տարիների հսկայական ավանդ ներդրած արհեստավարժ կադրերի, որոնք ունեն տեղական և միջազգային կառույցների շնորհած համապատասխան վկայականներ, արտերկրում վերապատրաստված և վերապատրաստումներ իրականացրած փորձառու մասնագետներ, Հանրապետության ամբողջ կրթական համակարգը գիտելիքներով զինող, կարողություններ ու հմտություններ զարգացնող, չափորոշիչներ ու ծրագրեր, դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ստեղծող, անընդմեջ տարբեր ուսումնական և ոչ ուսումնական, մինչև անգամ սոցցանցային նյութեր փորձաքննության ենթարկող համապատասխան գիտելիքների, կարողությունների և հմտությունների տիրապետող մասնագետների գրչի մի հարվածով լուծարումն այդ նպատակին հասնելու ամենակարճ ու դյուրին ճանապարհն է: Արդյո՞ք նախարարությունը կամ կառավարությունը ունի կադրերի այնպիսի հզոր բազա, որով կարող է համալրել նոր ստեղծվելիք կառույցը, որը զերծ լինի բոլոր այն թերություններից ու թերացումներից, բացթողումներից ու վրիպումներից, որոնք առկա էին ԿԱԻ-ում, և որոնք չի կարողացել վերացնել: Արդյո՞ք հնարավոր է կարճ ժամանակամիջոցում ստեղծել կատարյալ արդյունավետ աշխատող կառույց: Կառավարությունն ու նախարարությունը միայն մտածում են ԿԱԻ-ն փակելու մասին՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքով. «Կառույցը կա՝ խնդիր կա, կառույցը չկա՝ խնդիր չկա»: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա մեր երկրի բոլոր կառույցներն էլ խնդիրներ ունեն, և դա բնական է: Եթե կառույցն աշխատում է, ուրեմն նա կունենա խնդիրներ: Ավելի հարմար չէ՞ արդյոք լուծել խնդիրները, կամ դրանց լուծման ուղիներ փնտրել, ամրացնել ու հզորացնել կառույցը՝ նրանում առկա պոտենցիալ ուժերի միջոցով, քան վերացնել այն՝ իր ամբողջ հզոր գիտամանկավարժական ու ակտիվ, արդյունավետ գործունեություն ծավալող աշխատակազմով: Մենք մեր բաց նամակն ենք ուղղում Ձեզ՝ ակնկալելով Ձեր խելամիտ, ոչ հապճեպ, հիմնավորված պատասխանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ ոչ մի մասնագետ, կրթության բնագավառում այսչափ հզոր ու մեծ ավանդ ունեցող ոչ մի կոլեկտիվ թույլ չի տա շատ կարճ ժամանակահատվածում նման աղքատ ու խնդիրներով լի երկրում լուծարել մի գործող կառույց, ինչպիսին է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը: Եթե կարելի է ԿԱԻ-ի հսկայական գործառույթները վստահել և բաշխել ոչ պետական ու հասարակական կազմակերպություններին, ապա մեր երկրին պետք չեն ո՛չ արդյունավետ կրթական համակարգ, ո՛չ կրթված քաղաքացի, ո՛չ ինժեներ, ո՛չ ուսուցիչ, ո՛չ տնտեսագետ, ո՛չ բժիշկ կամ այլ մասնագետ, ո՛չ էլ արդի կոմպետենցիաներով օժտված, աշխատանքային շուկային և միջազգային պահանջներին համապատասխանող քաղաքացի: Ինչպես Ձեր, այնպես էլ մեր նպատակն է ամեն ինչ անել կրթական համակարգի բարելավման համար, մինչդեռ անցյալ տարի Ձեր կողմից համապատասխան ցուցում չստանալու պատճառով ԿԱԻ-ն լույս չընծայեց տասը անուն գիտամեթոդական ամսագիր, և դա այն դեպքում, երբ ֆինանսական հատկացում եղել էր: Ուսուցիչները սպասում են իրենց հոդվածների տպագրությանը, որպեսզի ստանան համապատասխան տարակարգ և դույզն-ինչ բարելավեն իրենց նյութական վիճակը: Դադարեցվել են վերապատրաստման դասընթացները, մինչդեռ ԿԱԻ-ի մասնագետներին սպասում են ոչ միայն ՀՀ-ի, այլև Արցախի ուսուցիչները: Աշխատանքային գործընթացները դադարեցնելով` դժվար կլինի դրական արդյունքի հասնել: Կրթական ոլորտն ունի բազմաթիվ թերացումներ, որոնք պետք է լուծել հընթացս և ոչ թե փակել-կասեցնել-դադարեցնել-լուծարել: ԿԱԻ աշխատողներին մտահոգում է, թե ինչ է նախատեսվում ստեղծել ԿԱԻ-ի փոխարեն, ե՞րբ: Ի՞նչ է սպասվում Երևանում և 8 մասնաճյուղերում աշխատող 286 մասնագետներին: Մի՞թե կարելի է նման հզոր ու կայացած կառույցը մեկ հարվածով վերացնել: Հաճախ բարձր ամբիոններից անընդհատ նշվում է, որ ԿԱԻ-ին անարդյունավետ է աշխատում: Ո՞վ, ինչպե՞ս է չափել աշխատանքի անարդյունավետությունը և ի՞նչ ուսումնասիրությունների արդյունքում է եկել այն եզրակացության, որ ԿԱԻ-ի աշխատանքի արդյունավետությունը ցածր է և ի՞նչ հիմքերով են աշխատողներին գործազուրկ դարձնում: Եվ որ ամենակարևորն՝ ի՞նչ է լինելու ԿԱԻ աշխատակիցների ճակատագիրը լուծարումից հետո: Ի դեպ, կառավարության որոշում դեռ չկա, բայց ԿԱԻ-ի աշխատողներին ծանուցել են, որ ապրիլի մեկից այլևս չեն աշխատելու: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի «հպարտ» մասնագետներ»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am