Այդպես է ստացվում, երբ միախառնվում են անգրագիտությունը, պոպուլիզմն ու ամբոխավարությունը. Անդրանիկ Թևանյանը՝ կառավարության չիրականացված խոստումների մասին

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում թվարկել է խոստացված այն քայլերը, որոնք իրականություն չեն դարձել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «1. Հայտարարվեց, որ Արցախը դառնալու է բանակցային կողմ։ Հիմա Արցախը հեռացած է բանակցային սեղանից առավել քան երբևէ։ Համանախագահների հայտարարությունը հենց այդ մասին էր։ Այդ հայտարարությունը նաև այն մասին էր, որ ձևաչափի փոփոխության ցանկացած պնդման դեպքում Ադրբեջանը ստանում է ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ քարտ բլանշ։ Հպարտ քաղաքացիներին դա՞ էր խոստացվել։ 2.Հայտարարվեց, որ սահմանային միջադեպեր ու կրակոցներ չեն լինի, բայց ունեցանք և՛ միջադեպեր, և՛ զոհեր։ Ի դեպ, «Վերելակային» դիվանագիտությունը փոշիացրեց Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները, որոնք մահակի դեր էին կատարում Ադրբեջանի գլխին սահմանային միջադեպերի առումով, և որոնք այն գինն էին, որը վճարում էր Ադրբեջանը 2016–ի ապրիլյան քառօրյան սանձազերծելու դիմաց։ Սանկտ Պետերբուրգն ու Վիեննան հայկական կողմին հնարավորություն էին տալիս նաև լեգիտիմ մակարդակով պահել ստատուս–քվոն ու Բաքվին դնել պատասխանողի դերում։ «Վերելակային» դիվանագիտությամբ Ադրբեջանը վերջնականապես մարսեց 2016–ը, «ջրեց» մոնիթորինգային պայմանավորվածությունները, և հիմա մենք վերադառնում ենք 2009–2012 թթ., ընդ որում՝ շատ ավելի վատ մեկնակետով։ Դա՞ էր խոստացվել հպարտ քաղաքացիներին։ 3. Հայտարարվեց, որ հայ–ռուսական հարաբերություններն աննախադեպ լավ են ու ավելի լավ են լինելու։ Ունենք ճիշտ հակառակ պատկերը։ Եվ անգամ Սիրիա ուղարկած հայկական զորախմբով ու այնտեղ ունեցած արդեն իսկ մեկ վիրավորի գնով այդ հարաբերությունները չեն կարող լավանալ, քանզի անտոգոնիզմը «դասակարգային» է։ 4. Հայտարարվեց, որ Խաչատուրովից հետո ՀԱՊԿ–ում մենք պահելու ենք գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց հիմա հերոսաբար խոչընդոտվում է Բելառուսի ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղար դառնալու գործընթացը։ Ընդամենը։ Էլի շատ բաներ են հայտարարվել, ու ճիշտ հակառակն է եղել։ Այդպես է ստացվում, երբ միախառնվում են անգրագիտությունը, պոպուլիզմը և ամբոխավարությունը՝ օխլոկրատիան»։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am