Առողջապահության նախարարը պատրաստ է քննարկել

  «Մենք ոչ մի բիզնես գործունեություն չենք պատրաստվում արգելել: Մենք ունենք օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բոլոր հանրային փակ վայրերում արգելել ծխելը: Մենք` ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրները, փորձում ենք նվազեցնել դրա վնասը: Եթե դրան հակասող գործունեություն կա, այսինքն՝ փակ տարածքում ծխելու գործունեություն, ապա մենք առաջարկում ենք դա տեղափոխել գոնե փակ տարածքից դուրս: Մենք ընդամենը սահմանափակում ենք ծխելու վայրերը, այլ ոչ թե արգելում»,- ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը : Նշենք,որ ՀՀ առողջապահության նախարարության համար գերակա շահը մարդու առողջության պահպանումն է, սակայն եթե կան այլ շահեր, պատրաստ են համադրել դրանց: Փակ վայրերում ծխելու մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հարցում պատրաստ են քննարկումներ կատարել, հետաձգել ուժի մեջ մտնելու ժամկետը: «Տարբեր երկրներում տարբեր համակարգեր կան: Օրինակ`Ղազախստանը մտածում է նարգիլեների օգտագործումն արգելելու մասին:Մենք չենք արգելում, այլ սահմանափակում ենք, որ փակ տարածքներում չծխեն և մյուսների առողջությանը չվնասեն: Մենք պատրաստ ենք օրենքի քննարկման շրջանակում քննարկել ուժի մեջ մտնելու ժամկետը, եթե դա ինչ-որ մեկի բիզնես շահերին վնաս է, օրինակ, ներդրումների հետգնման տեսանկյունից: Օրինակ՝ օրենքը կարող է քննարկվել գարնանային նստաշրջանին, սակայն ուժի մեջ մտնել մեկ տարուց: Կամ, օրինակ, մի հաստատության համար կարող է ուժի մեջ մտնել մեկ տարուց, մյուսի համար` կես տարուց»,- ասաց Թորոսյանը: Նրա խոսքով` իրենց համար կա հանրային գերակա շահ` մարդու առողջությունը: Եթե կան այլ շահեր` բիզնես, ներդրում, ապա նախարարությունը պատրաստ է համադրել այդ շահերը` երբեք չզիջելով առաջնային շահը: «Կարող ենք քննարկել, սակայն առողջ մնալու և առողջության պահպանման իրավունքը երբեք չպետք է ստորադասվի այլ իրավունքի»,- նշեց Թորոսյանը: Նա շեշտեց` սրտամկանի  ինֆարկտի, քաղցկեղի, ինսուլտի հիմնական ռիսկի գործոնը ծխելն է: Սրտանոթային հիվանդություններով մահացության պատճառի մոտ 50 տոկոսը, ուռուցքային հիվանդությունների` 25-30 տոկոսի պատճառը ծխելն է: Թորոսյանը նշեց` հիմա իրենք ուզում են պայքարել այդ ռիսկի գործոնների դեմ:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am