Վիեննայում ապրիլի 5-ին կկայանա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստը՝ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԵԱՀԿ-ի կենտրոնակայանի իրազեկ աղբյուրը:
«ԵԱՀԿ-ի նախագահությունը որոշել է մշտական խորհրդի հատուկ նիստ գումարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ»,- ընդգծել է աղբյուրը:
Ինչպես սպասվում է, Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), դեսպան Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրուն (Ֆրանսիա) խորհրդին կտեղեկացնեն հակամարտության գոտու իրադրության եւ կարգավորման ուղիներ գտնելու հետագա քայլերի մասին: Բացի այդ, օրվա ընթացքում Մինսկի խմբի մասնակիցները, որի մեջ մտնում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները կանցկացնեն հանդիպումներ եւ կոնսուլտացիաներ:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը