Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շաբաթը

Հայաստանում մարտի 11-15-ը կանցկացվի ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը: Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսիի համատեղ մամուլի ասուլիսով: Արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա իրականացման ժամկետները փոխվել են, սակայն դրանից երկկողմ համագործակցությունը չի տուժել:

«ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը նախատեսվում էր իրականացնել 2018 թ. դեկտեմբերին, բայց, հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, որոշեցինք այն իրականացնել ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտից հետո հնարավորինս մոտ ժամանակահատվածում: Մեր համագործակցությունը շարունակում է զարգանալ գոյություն ունեցող երկու գլխավոր ձևաչափերով՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Հայաստան-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում»,- ասաց Եդիգարյանը:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով` Հայաստանի կառավարությունն իր հստակ հաստատակամությունն է ցույց տալիս, որն ուղղված է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը:
«Հիշատակվեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և քաղաքական երկխոսության ընթացքի ու զարգացման մասին, և ես հատուկ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել այն կապակցությամբ, որ այս երկու ուղղություններն էլ բացահայտորեն նշված են կառավարության գործողությունների ծրագրում: Սա հստակ ցույց է տալիս Հայաստանի հաստատակամությունն ուղղված ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը»,- նշեց Մաթիաս Քիսլերը:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի խոսքով` Հայաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը նաև պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: «Ռազմաքաղաքական ոլորտում մենք շարունակում ենք ակտիվ երկխոսությունը ՆԱՏՕ-ի շրջանակում: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը շարունակում են մասնակցել այդ ձևաչափի նիստերին, քննարկել զանազան հարցեր: ՆԱՏՕ-ի հետ մենք շարունակում ենք համագործակցությունը նաև պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Ունենք մի քանի տասնյակ ուղղություններ, նպատակներ, որտեղ ՆԱՏՕ-ն մեզ տրամադրում է խորհրդատվական, փորձագիտական օժանդակություն ու օգնում է մեզ պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններում բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Այվազյանը: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսին նշեց, որ այս միջոցառումները հատկապես կարևոր են հանրությանը ՆԱՏՕ-ի մասին առավել խորը տեղեկություններ փոխանցելու տեսանկյունից: «ՆԱՏՕ-ի շաբաթը դարձել է ավանդական: Մենք այն կոչում ենք հանրային դիվանագիտության միջոցառում: Դրա միջոցով մենք ուզում ենք ընդհանուր հասարակությանը տեղեկացնել ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև հարուստ գործընկերային հարաբերությունների մասին: Անցյալ տարվա թավշյա հեղափոխությունը շատ հզոր ազդակ էր, որ Հայաստանի ժողովուրդը մտադիր է ինքը ստանձնել երկրում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունը: Պատասխանատվությունը պետք է խարսխվի տեղեկատվության վրա։ Ահա թե ինչու ենք մենք ուզում, որ դուք ամբողջությամբ տեղեկացված լինեք, թե ինչ է կատարվում ՆԱՏՕ-ի շրջանակում»,- ասաց Պուլյիսին: Հայաստանում ՆԱՏՕ-ի նախորդ շաբաթը տեղի է ունեցել 2017 թ. դեկտեմբերին:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am