Խնդրանք-պահանջ Նիկոլ Փաշինյանին

«Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը խնդրանք-պահանջով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «ԽՆԴՐԱՆՔ-ՊԱՀԱՆՋ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (Լեոնիդ Ազգալդյանը՝ Ազգային հերոս) Պարոն Փաշինյան, ենթադրում եմ, որ Դուք լավ եք ճանաչում Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին։ Քանի որ դեռ երկու տարի առաջ, երբ քաղաքապետի թեկնածու էիք, պատրաստվում էիք ընտրվելու դեպքում Լենինգրադյան փողոցը վերանվանել այս հերոսի անունով։ Իսկ նման փոփոխություն, պատրաստ են անել միայն ճանաչելու և արժանի համարելու պարագայում։ Մենք գիտենք, որ նախորդ իշխանությունները անձնական խնդիրներ ունեին այս հրամանատարի հետ և նրա անունը շարունակ քողարկվում էր։ Բայց ժամանակն իրենը արեց, ժողովուրդը ինքը հոգաց ճշմարիտ հերոսի լուսաբանումն ու մեծարումը։ Մարդ ով պատերազմի շեմին, դեռ ֆիդայական կռիվների ժամանակ, վերապատրաստել էր 300 հոգու և ստեղծել մի կուռ զորագունդ, ազատագրելով բազմաթիվ գյուղեր ու բնակավայրեր։ Մարդ ում ստեղծած 300 հոգանոց զորագունդը, ընդամենը 7 զոհ տվեց, որից 6-րդը իր աջ ձեռքն էր՝ Վլադիմիր Բալայանը, իսկ 7-րդը՝ հենց ինքը։ Սա խոսում է իր իսկական հրամանատարի և առաջամարտիկի, զորավարի և հերոսի կերպարի մասին։ Մենք պետք է մեր սերունդները դաստիարակենք նման հերոսների օրինակով։ Նման մարդիկ մեր եզակի հարստություններն են։ Նա ֆիզիկոս էր, հաջողակ գիտնական, բայց վտանգի ժամին ձեռնամուխ եղավ սեփական ժողովրդին ծառայելու ոչ միայն գիտությամբ, այլ իր ողջ ներդրումով ու կյանքով։ Նա մնաց մեր սրտերում որպես հրամանատար, որպես կապրալ, որպես Պարոն Լեոնիդ։ Այսօր երբ իշխանությունը մերն է՝ բոլորինս, կարծում եմ ճիշտ ժամանակն է Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելը։ Խնդրում ենք Ձեզ, առաջադրել Լեոնիդ Ազգալդյանին, որպես ազգային հերոս և առաջարկել Նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի ամրագրի այն, իր ստորագրությամբ և նախագահական կնիքով։ Սա կլինի նոր Հայաստանում, ազգային հերոսի կոչման առաջին շնորհումը, որը կարծում եմ վաղուց սպասված է և ճիշտ տեղին։Հարգանքներով․․. Հ․Գ․ Կխնդրեմ ընկերներիս միանալ և տարածել այս պահանջը, որը բխում է բոլորիս սրտից․․․»:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am