Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր քարոզչագործիք «ilur.am» կայքը, որին միացել է նաև բազմաժանր, բազմակի ու բազմաձև օգտագործման «1in.am» կայքը, ավելի կոնկրետ՝ այդ կայքում տպագրվող ևս մեկ լևոնական քարոզչագործիք Կարպիս Փաշոյանը (ֆեյսբուքյան փոքրաթիվ դիշովկա ստատուսչիներին չենք հաշվում), կոկորդիլոսի արցունքներ են թափում Նիկոլ Փաշինյանի համար։ Սրանք բերիական ժամանակների ոճով «դանոսչիկություն» են անում «7or.am»–ի դեմ ու փարիսեցիաբար բղավում, թե բա՝ հարա՜յ, հասե՜ք, սպառնում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը։ Սա այն դեպքն է, երբ գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»։ Սրանք նենգափոխում են մեր կայքում տպագրված հոդվածի իմաստը և էժանագին հնարքի դիմում՝ ձեռքի հետ բացահայտելով սեփական վախերը, պարանոյիկ հակվածությունը և սադրանքի գնալու մտադրությունը։ Իսկ թե ինչու են այդպես վարվում, կներկայացնենք ստորև։ Բայց նախ մի փոքր անդրադարձ կոկորդիլոսի արցունքներ բերած հոդվածին։ Բռնության բացառման անհրաժեշտությունը Տերպետրոսյանականներին «7or.am»–ի դեմ էժանագին «դանոսչիկություն» անելու առիթ էր տվել «Ռեստարտ» նախաձեռնության տղաների և Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հոդվածը։ Հոդված, որտեղ դատապարտվել էր բռնությունը՝ իր ցանկացած դրսևորման մեջ։ Հոդվածում կոչ էր արվել Փաշինյանին կանխել բռնությունները, ով էլ որ դրա կիրառողը լինի։ Բռնության կիրառումից որևէ մեկը, այդ թվում՝ Փաշինյանը, չի շահի, քանզի քաղաքական գործընթացներն այդ դեպքում կարող են տեղափոխվել ապաքաղաքական դաշտ, ինչը վտանգավոր կլինի բոլորիս, այդ թվում՝ Փաշինյանի համար։ Դրանից կտուժեն Հայաստանն ու Արցախը։ Հոդվածի ամբողջ «մեսիջն», ըստ այդմ, քաղաքական գործընթացներում բռնություններ ու «հունվեյբինություն» թույլ չտալն է։ Ու, բնականաբար, որևէ սպառնալիք չկար Փաշինյանի հասցեին։ Ամեն մարդ արտահայտվում է իր մտածողության, դաստիարակության ու հոգեվիճակի շրջանակներում Լևոն Տեր–Պետրոսյանը նենգափոխել է այդ հոդվածի իմաստն ու «դանոսչիկություն» արել «7or.am»–ի դեմ, քանզի վախենում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ի՛ր համար (գող, սիրտը՝ դող)։ Վախենում է, որ քաղաքական զարգացումները կարող են հասնել մինչև 1995–1996թվականների ընտրական պատմություն, ու ինքն ստիպված պատասխան տա ընտրակեղծիքների, բռնությունների և սահմանադրական կարգի տապալման համար։ Տանկերով սահմանադրական կարգը տապալվել է 1996–ին։ Քաղաքական գործիչներին բռնության ենթարկել են 1996–ին և մեկ փուլով նախագահական աթոռի զավթման հարցը լուծվել է հենց 1996–ին (Վանո Սիրադեղյանին հարցրեք, կասի)։ Տեր–Պետրոսյանի դարդը Փաշինյանը չէ 1–ին նախագահը նախորդ տարվա ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մեկնարկային փուլում փաստացի պաշտպանում էր նախորդ իշխանություններին։ Լևոնականները սոցցանցերում աշխատում էին Փաշինյանի դեմ, և միայն երբ իշխանափոխության հոտ եկավ, սրանք դարձան «թունդ հեղափոխական» (ի դեպ, վերը հիշատակված «1in.am» կայքը նույնպես դեմ էր Փաշինյանի շարժմանը և կատաղի կռիվ էր տալիս նրա դեմ ու լևոնենց պես միայն նախորդ տարվա ապրիլի 23–ից հետո դարձավ «սարսափելի հեղափոխական»)։ Եվ հիմա պարզվում է, որ այս քամելեոններն անհանգստացած են Փաշինյանի անվտանգությամբ ու «դանոս» են տալիս «7or.am»–ի դեմ։ Այդ «դանոսն», ի դեպ, մատնում է Լևոն Տեր–Պետրոսյանի ներքին հոգեվիճակն ու մտադրությունները։ Վախից դեպի պարանոյա ու սադրանք մեկ քայլ է։ Ինչպես արդեն վերևում նշվեց, ՀԱԿ առաջնորդը կանխազգում է, որ 96–ի համար գալու են իր հետևից։ Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղի ունեցողը անձնական վրեժխնդրության ու քաղաքական վենդետտայի տիրույթում չդիտարկելու համար Փաշինյանը կարող է և ուզում է մյուս ընտրություններին և հատկապես 1996–ի նախագահականին ևս անդրադառնալ (վարչապետի մարտիմեկյան ուղերձը և նույն օրը Վազգեն Մանուկյանի հետ նրա հանդիպումն ու «մեսիջները» ցույց են տալիս, որ 96–ի նախագահական ընտրությունների իրավաքաղաքական գնահատական տալը ժամանակի հարց է դարձել)։ Հենց սա է վախեցրել Տեր–Պետրոսյանին, ու նա իր քարոզչագործիքներով կեղծ թիրախներ է հրամցնում ու կեղծ մտահոգություններ հայտնում։ «ilur.am»–ի փաստացի գլխավոր խմբագրի (դե՛, Տեր–Պետրոսյանի, էլի՛) «դանոսչիկությունը» ցույց է տալիս, որ լևոնենք ամեն ինչի պատրաստ են, և Փաշինյանն, իրոք, իր անձնական անվտանգության պահով պետք է լրջորեն մտահոգվի ու զգուշանա, այսպես կոչված, յուրայիններից։ Ի վերջո, չմոռանանք, որ հենց Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին էր ստեղծվել Արմեն Տեր–Սահակյանի բանդան, որը քաղաքական ղեկավարության հրահանգներով սպանություն էր իրականացնում։ Ու հիմա, երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։ 1–ին նախագահը հասկանում է, որ եթե ընտրական գործընթացների պատմությունները վերաբացվեցին, ապա ինքը սահմանադրական կարգի տապալման թիվ մեկ մեղադրյալն է դառնալու։ Բացի այդ՝ Տեր–Պետրոսյանը տեսնում է, որ Փաշինյանի իշխանության վարկանիշն անկում է ապրում, ու եթե այսպես շարունակվի, ապա կարող է քաղաքական իրավիճակ փոխվել, ու այդ փոփոխությունից հետո ինքը կարող է այսօրվա իր մեղադրողի դիրքից հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Տեր–Պետրոսյանին հիմա այլ բան չի մնում, քան սադրանքի գնալը և մեղքն այլոց վրա բարդելը։ Իշխանությանը կից մարդասպանների բանդա պահած 1–ին նախագահից ամեն ինչ էլ սպասելի է, ու նրա ներկայիս պահվածքը հուշում է, որ պետք է նորովի դիտարկել 2008–ի մարտի 1–ի 10 զոհերի հետ կապված հարցերը, 1999 հոկտեմբերի 27–ը (ահաբեկչության զոհ դարձած Վազգեն Սարգսյանն էր 1998–ին Տեր–Պետրոսյանին իշխանությունից հեռացրած գլխավոր դերակատարը) ու Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունները։  7or.am  Հայկ Ուսունց Հ.Գ.։ Լևոնենց վայնասունը ինձ մի պատմություն հիշեցրեց։ Էն, որ վերջում հարցնում են, թե ինչու են աղմկում, ու հնչում է պատասխան՝ «Պոռնիկներ են, սը՛ր»։

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am