Հպարտությունը մթագնել է Հայաստանի իշխանությունների գիտակցությունը

Պաշտոնական Երևանը «բնական» և «սովորական» որակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նախօրեին տարածած հայտարարությունը։ ԱԳՆ-ն սկզբից փորձեց հանրության ուշադրությունը շեղել այդ տեքստից՝ հրապարակ նետելով ամորֆ և բացառապես ադրբեջանական կողմին ուղղված անբովանդակ մի հայտարարություն։ Հետո, երբ հասկացան, որ դրանով էլ ավելի շատ կրքեր են բորբոքել, որոշեցին արդեն վարչապետի մակարդակով մարդկանց փորձել հանգստացնել։ Սկզբից Վլադիմիր Կարապետյանն է հանդես գալիս վերոնշյալ գնահատականներով, հետո արդեն անձամբ Փաշինյանն է դերասանի իր հագուստը հագնում և «համոզում», որ ամեն ինչ լավ է։ Իբր թե՝ տեսեք, հանգիստ գիրք եմ կարդում։ Իսկ պաշտոնական Բաքուն ահա ողջունում է միջնորդների դիրքորոշումը։ Ադրբեջանում, երևում է, գոհ են դեպքերի նման զարգացումից։ Ի՞նչ վատ է որ. առանց մեծ ջանքերի ձերբազատվեցին Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի կապանքներից, ըստ էության հաշտվեցին և կրկին իրենց դաշտ բերեցին միջնորդներին, հիմա էլ անհամբեր սպասում են, որ մոտ օրերս Հայաստանին բանակցություններից խուսափելու և ըստ էության բանակցությունները տապալելու պաշտոնական մեղադրանք ներկայացնեն։ Իհարկե՝ կրկին համանախագահների կնիքով հաստատված։ Այս սցենարով պատերազմն անխուսափելի է թվում։ Երեկվանից մի շարք իշխանամետ գործիչներ համոզում են մարդկանց, որ «Նիկոլը հող չի հանձնելու, նման թուղթ չի ստորագրելու»։ Ստեղծված իրավիճակի նման... մեկնաբանություն ասեմ, թե՞ արդարացում՝ ամենահիմար բանն է, որ կարող էր անել այսօրվա իշխանությունը։ Գիտենք, որ չի հանձնելու։ Չի կարող։ Բայց խոսքը դրա՞ մասին է։ Այս մարդիկ նույնիսկ չեն հասկանում, որ Փաշինյանի առջև նման պահանջ ոչ ոք չի էլ դնելու։ Նրանք չեն տեսնում, որ Ադրբեջանը ոչ միայն ձերբազատվում է իր ագրեսիան զսպող քաղաքական բոլոր գործոններից, այլև պայմանավորվածություններ է ձեռք բերում նույն այն ուժերի հետ, ովքեր կարող են և պետք է խոչընդոտեին ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցն իր օգտին լուծելու Ալիևի ծրագրերին։ Նրանք չեն գիտակցում, որ կանգնել են պատերազմի շեմին ու որ այդ պատերազմի պատասխանատվությունն ամբողջությամբ դրվելու է Հայաստանի ուսերին… Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am