«Պատրաստ ենք պատասխանատվություն կրել, բայց չենք ընդունում առևանգման մասին հոդվածը». Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ» նախաձեռնության խմբի անդամները կասկածվռւմ են ոչ թե խուլիգանության, այլ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին առեւանգելու փորձ կատարելու մեջ: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը նշեց, որ պատրաստ են օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրել, սակայն ոչ առեւանգման համար:«Չենք ընդունում առևանգման մասին հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել, քանի որ որևէ մեկինառևանգելու նպատակ չենք ունեցել»,- նշեց նա: Մեր դիտարկմանը, թե քրգործը հարուցվել է խուլիգանության հոդվածով` Դավիթը պատասխանեց. «Վերջին քննության ժամանակ քննիչը մեզ ասել է առևանգության հոդված»:

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը պարզաբանեց, որ «Ռեստարտ»-ի անդամների և Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): «Սակայն, վերջիններս երկու օր առաջ հարցաքննվել են առևանգման փորձ կատարելու կասկածանքով, և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանք առայժմ չկա»,- տեղեկացրեց Արևիկ Խաչատրյանը:
Դավիթ Պետրոսյանը, անդրադառնալով մեր հարցին, թե արդյոք հանցագործություն կազմակերպելու հատկանիշներ չեն տեսնում ֆեյսբուքյան օգտատերերից մեկի այն հայտարարությունում, ըստ որի՝ պատրաստ ենխոշոր գումար վճարել իրեն աղբամանը նետելու դիմաց, պատասխանեց. «Իմ կարծիքով` դա ուղղակի չստացված հումոր էր: Թող փորձվեն…»: Ըստ «Ռեստարտի» համակարգողի` նախաձեռնության անդամները սպառնալիքներ չեն ստանում, և այդ առումով ամեն ինչ կարգին է: Իրենց ավելի շատ վերբալ բռնության հետ կապված օրենսդրական դաշտի բացն է անհանգստացնում. «Հայհոյանքի ու ատելության խոսքի առումով օրենսդրական բաց կա: Մենք այդ ուղղությամբ շուտով աշխատանքներ ենք սկսելու, որ այլևս նման անօրեն վիճակ չլինի: ԱԺ-ում քննարկումներ կան, տեսնենք` ինչ է կատարվում, ըստ դրա` կհասկանանք կոնկրետ ինչ անել»,- ասաց Դավիթը:
Միջադեպից հետո եղած արձագանքներին առանձնապես չի հետևել և չգիտի` «Ռեստարտի» վարկանիշը դրա հետևանքով բարձրացել է,թե իջել, բայց նշեց, որ իրենց գործունեությունը հանրային կարծիքի համար չէ: «Առաջնայինը ոչ թե հանրային կարծիքն է, այլ մեր խղճի հանգստությունը: Մենք մեր սկզբունքներին համապատասխան ենք գործում, մնացածը թող մարդիկ ասեն»,-նշեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am