«Ինչո՞ւ միայն հայկական կողմը պիտի մտածի համանախագահներին նեղություն չպատճառելու մասին». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա ապտակ ու դեղին քարտ է Նիկոլի կառավարությանը»... Մինսկի խումբը քանի տարի է հորդորում է Ադրբեջանին դադարեցնել պատերազմի կոչերը, Բաքվում թքած ունեն դրա վրա ու ոչ մեկի, նույնիսկ այնտեղի ընդդիմության մտքով չի անցնում ասել՝ դա ապտակ ու դեղին քարտ է Ալիևին... Հիմա, երբ Մինսկի խմբի համանախագահներն ակնարկել են, որ դեմ են բանակցությունների ձևաչափի փոփոխությանը, մենք պատրաստ ենք դրանից ողբերգություն սարքել... Համանախագահներն, ի դեպ, կարող էին ավելի հեռուն գնալ և փաստել, որ հայկական կողմը ժամանակին՝ ուղիղ 20 տարի առաջ ինքն է Ղարաբաղին դուրս մղել բանակցություններից.... Ողբերգություն սարքելու փոխարեն հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը մի 10 ամիս առաջ է հայտարարել, որ չի բանակցելու Արցախի փոխարեն ու այսքան ժամանակ համանախագահները քար լռություն են պահպանել, այսինքն պարզապես արհամարհել են հայկական կողմի դիրքորոշումը... Եթե մենք դրանից չենք նեղացել, ինչու ենք հանկարծ հիմա խրտնում, երբ վերջապես անդրադարձել են այդ հարցին... Այսինքն՝ ինչ էինք ակնկալում՝ որ Մինսկի խումբը մեզ ասեր՝ ապրեք՝ 20 տարի շարունակ սխալ դիրքորոշում եք ունեցել, հիմա լավ եք անում, որ վերջապես փոխո՞ւմ եք... Բնականաբար, նրանց համար տարօրինակ է հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը, որովհետև երկու տասնամյակ շարունակ իրենք միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ են բանակցել.... Բայց արդյոք դա նշանակում է, որ հայկական կողմը պիտի մտածի միայն մի բանի մասին՝ հանկարծ Մինսկի խմբի համանախագահներին նեղություն չպատճառենք, հանկարծ մի բան չասեն մեզ... Տարիներ շարունակ համանախագահները կրկնում ու կրկնում են՝ ուժային ճանապարհով հարցը չի լուծվի.... Դա արգելք հանդիսացա՞վ ադրբեջանցիների համար, երբ երեք տարի առաջ լայնածավալ հարձակում ձեռնարկեցին Արցախի վրա... Բա էդ ինչու միայն հայկական կողմը պիտի մտածի համանախագահներին նեղություն չպատճառելու մասին...»:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am