«53 հազար դրամ նպաստից տան վա՞րձ տամ, երեխաների՞ս պահեմ, կոմունալնե՞րը վճարեմ, թե՞ դեղեր առնեմ, ո՞րն անեմ». 7 երեխաների մայրը հույսով սպասում է

Մարտի 7-ին Էջմիածին քաղաքի բնակիչ, 7 երեխաների մայր Մարինե Սարգսյանն ամուսնու հետ Երևանի քաղաքապետարանի մոտ հայտարարել էր, որ պատրաստվում է երեխաների հետ միասին նստացույց անել այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի լուծել բնակարանի հարցը։ Նա պատմել էր, որ Էջմիածին քաղաքի բնակիչ է, ապրում են վարձով, սակայն 4 ամիս չեն կարողացել վճարել վարձը, որի հետևանքով տանտերը նրանց դուրս է հանել։ 168 ժամի հետ զրույցում Մարինե Սարգսյանը տեղեկացրեց, որ իր հայտարարության  նույն օրը դադարեցրել է նստացույցը, քանի որ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն իրենց խոստացել է՝ մինչև երկուշաբթի տան վարձի հարցը լուծել։ «Հիմա վերադարձել ենք և մինչև երկուշաբթի ժամանակավոր դեռ այս վարձով տանն ենք, չգիտեմ՝ երկուշաբթի օրվանից հետո այս տանը կմնա՞նք, թե՞ ոչ։ Նույնիսկ հագուստի ու սննդի հարցը չլուծեցին, եկել եմ աղբանոց, որ շշեր հավաքեմ, վաճառեմ, որպեսզի երեխաներիս համար այսօրվա համար կաթ գնեմ»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա վստահեցրեց, որ, եթե երկուշաբթի օրն իրենց բնակարանի հարցը չլուծեն, ապա այս անգամ հստակ որոշել է՝ անժամկետ նստացույց կանի քաղաքապետարանի մոտ՝ սպառնալով երեխաներին էլ իր հետ տանել: «Իմ վիճակից ավելի վատ վիճակում գտնվող ընտանիքներ չկան, մենք ամենակարիքավորն ենք։ Եթե չեն ցանկանում իմ երեխաներին օգնել, ապա պատրաստ եմ ամեն րոպե իմ հարցը բարձրացնել, այնքան, մինչև լուծում չտան։ Գոնե հանրակացարանի մի սենյակ տրամադրեն, որ ես կարողանամ իմ երեխաներին պահել։ Ամուսինս հիվանդ է, ողնաշարի խնդիրներ ունի, գնում է ժամանակավոր ինչ-որ աշխատանքի, բայց օրվա կեսից ցավերի մեջ վերադառնում է տուն, բժշկի չենք կարողանում տանել, ստիպված ցավազրկող ենք սրսկում, որ կարողանա քայլել։ Իմ բնակարանը թող ապահովեն, ես կգնամ բանվորություն կանեմ»,- նշեց Մ. Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մի կերպ է ծայրը ծայրին հասցնում, որպեսզի երեխաներին ուղարկի դպրոց՝ մեծը 14 տարեկան է, փոքրը՝ 5 ամսական։ Ասում է՝ ընտանիքի հետ մշտապես վարձով են բնակվել, հայրական տունն էլ նորմալ վիճակում չէ՝ հանրակացարանի մեկ սենյակ է, որտեղ որևէ կոմունալ հարմարություն չկա։ «Դիմել եմ Էջմիածինի քաղաքապետարան, որպեսզի ինձ օգնեն՝ պատասխան չկա, Մայր Աթոռին էլ եմ դիմել՝ ընդամենը վեց հատ օճառ, ատամի խոզանակ ու ցամքոց տվեցին։ 53 հազար դրամ նպաստ եմ ստանում, դրանից 40 հազար տան վա՞րձ տամ, երեխաների՞ս պահեմ, կոմունալնե՞րը վճարեմ, թե՞ դեղեր առնեմ, ո՞րն անեմ։ Փոքր երեխաս, մեկ ամիս էր՝ Մուրացան հիվանդանոցում բուժվում էր, երիկամների խնդիր ուներ, մի երեխաս էլ թոքաբորբ էր, իմ վիճակը տեսնելով՝ նույնիսկ բուժող բժիշկն է օգնել՝ նա իմ երեխաներիս կաթն իր գրպանից էր առնում»,- պատմեց Մարինե Սարգսյանը և հույս հայտնեց, որ պետությունը, ի վերջո, կլուծի բնակարանի հարցը։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 168 ժամի հետ զրույցում տեղեկացրեց, որ քաղաքապետարանի ընդհանուր բաժնում ստուգել են, որ Մարինե Սարգսյանը կամ նրա ամուսինն իրենց չեն դիմել և որևէ դիմում չեն ներկայացրել։ «Այդ ընտանիքն Էջմիածնում բնակվում է վարձակալական հիմունքներով և տվյալ վայրում ժամանակավոր են հաշվառված։ Այդ կինը մոտ 2 տարի առաջ աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ վարչությունում և այդ ժամանակ ունեցել է 5 երեխա։ Նրա ամուսինը դատապարտված է եղել ազատազրկման, կինն աշխատանքից դուրս է եկել հղիության պատճառով»,- նշեց Դ. Գասպարյանը։ Նա նաև փոխանցեց, որ վարչապետի աշխատակազմի հետ գտել են այն տան տիրոջը, որտեղ բնակվում է Մարինե Սարգսյանը, խնդրել են բնակարանի բանալիները, որպեսզի նրանք վերադառնան տուն՝ պայմանով, որ տան վարձի հարցը երկուշաբթի օրը կլուծեն։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am