Գրավատների պետտուրքը 100 000 դրամից կբարձրանա 6 մլն դրամ. բողոքի ակցիա կառավարության դիմաց

168 ժամը գրում է. Կառավարության շենքի տարածքը նորից կվերածվի ցույցի հրապարակի: Այս անգամ Կառավարության գործունեությունից բողոքում են գրավատների սեփականատերերը: Նրանց վրդովեցրել է կառավարության նախաձեռնած փոփոխությունը՝ գրավատների պետական տուրքերը 100 հազար դրամից միանգամից 6 մլն դրամ դարձնելու վերաբերյալ: Կառավարությունն առաջարկում է վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքը, ըստ որի՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով կտրուկ կբարձրանան բանկերի, գրավատների, արտարժույթի փոխանակման կետերի, վարկային կազմակերպություների պետական տուրքերը: Կառավարության նախագիծը հաստատվելու դեպքում արտարժույթի փոխանակման կետերի համար այսօրվա տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրքը կռադնա 3 միլիոն դրամ, գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամը՝ կդառնա 6 միլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպություների պարագայում գործող 3 մլն դրամի փոխարեն կգանձվի 7 մլն դրամ: Ուշագրավն այն է, որ այս նախագծով բանկերի լիցենզավորման համար պետտուրքի բարձրացում չի նախատեսվում: Եվ դրանք, որպես վարկային կազմակերպություններ՝ տարեկան վճարելով 7 միլիոն դրամ, թվով 15 գործառույթ են իրականացնում, իսկ գրավատները 6 միլիոնի դիմաց ընդամենը՝ մեկ գործառույթ, ընդ որում՝ հազարապատիկ անգամ քիչ հաճախորդների գործարքներով: Այս տարբերակված անհավասար մոտեցումը կասկածելի է թվում գրավատների գործունեությամբ զբաղվողների համար: Բողոքի ակցիայի կազմակերպիչները կառավարության ջանքերի տակ թաքնված ինչ-որ անձնական մոտիվացիա են տեսնում: «Դե եթե էդքան արդար եք, ուզում եք արդար մոտենալ հարցին, ուրեմն պետտուրքը հավասարապես բոլորիս համար բարձրացրեք: Եթե բանկը 3 միլիոնից դառնում է 7 միլիոն, ուրեմն թող նույն տրամաբանությամբ էլ գրավատներից ու չենջերից եռապատիկ գանձեն՝ գրավատունը 100 հազարից 300 հազար դառնա, «չենջն» էլ՝ 50 հազարից 150 հազար, իսկ ինչո՞ւ ոչ… Առնվազն 15 մլն շրջանառություն պիտի ապահովենք, որ կարողանանք մնալ դաշտում, իսկ այդքան մեծ շրջանառությունը միայն վարկային կազմակերպություններին է հասու: Ուրեմն ով շատ փող է շրջանառում, մեղկ է հա՞, խեղճ ու կրա՞կ է՝ էս կառավարության տրամաբանությամբ, թե՞ մենք ենք խեղճը, որ չենք հասկանում ՝ ինչ է թաքնված այս ամենի տակ, ում շահին ենք մենք ծառայում»։ Գրավատների գործունեությամբ զբաղվողների համար անհասկանալի է առավոտից իրիկուն ՓՄՁ-ների գործունեությունը խրախուսելու համար մտահոգ կառավարության այս նախաձեռնությունը, որն ուղղված է հենց փոքր ձեռնարկատերերի դեմ: Ներկայիս իշխանության փառաբանած տնտեսական հեղափոխության քայլերում այս օրինակով ձեռնարկատերերը տեսնում են կառավարության ՝ «դեպի կենտրոնացում» քաղաքականությունը: «Կառավարությունն ուզում է տնտեսության ոլորտներից մեկը կենտրոնացնել մի քանի հոգու ձեռքում, այս փոփոխության տակ նոր իշխանավորներից ինչ-որ մեկի շահերն են թաքնված: Դրա համար էլ բացահայտ արտոնվում են վարկային կազմակերպության շահերը՝ ի հաշիվ գրավատները փակելու: Այսպիսի օրենսդրական փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող գրավատների մեծամասնությունը կփակվի, իսկ մարզերի բնակչությունն առհասարակ կզրկվի այս ծառայություններից, քանի որ մարզերում գրավատների պորտֆելը համեմտաբար փոքր է, քան Երևանում, և մարզերի բնակիչները ընդհանրապես կզրկվեն նմանատիպ ծառայություններից: Ֆինանսների նախարարության կառավարություն բերած նախագիծը սպառնում է գործունեության դաշտից դուրս մղել առնվազն 140 գործատուի` գրավատների դաշտից, և շուրջ 150 ձեռնարկատիրոջ՝ արտարժույթի փոխանակման կետերից: Ի դեպ, նրանցից ամեն մեկն իր հերթին առնվազն 3-4 անձի համար աշխատատեղ է ստեղծել 100.000- 150.000 դրամ միջին աշխատավարձով: Կնշանակի, որ ամենաքիչը 600 մարդ այս օրեսնդրական փոփոխության արդյունքում կմիանա գործազուրկների բանակին: Գրավատների սեփականատերերն ասում են, որ կառավարությունն իրենց տոտալ որոշումով այլընտրանք չի թողել. «Մենք՝ գրավատների ու չենջերի ներկայացուցիչներս, մի մարդու պես դուրս կգանք բողոքի երթերի, մեզ մի գրչի հարվածով շպրտում են դուրս՝ անհաց, անգործ, ու սրա հետևանքը կաբինետներում նստած ոչ մի պաշտոնյա չի պատկերացնում: Երևի էդ անհնարինության պայմանները ստեղծում են, որ սուս ու փուս փակենք գնանք տուն, որդյունքում ոլորտը մի քանիսի ձեռքին կենտրոնոնա»,-ասում են նրանք: Ներկայումս Հայաստանում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ մարզերում: Գործող գրավատներում միջինացված աշխատում է 4-5 անձ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 150.000 դրամ: Փոխանակման կետերի՝ չենջերի քանակը 200-ն է՝ ողջ մարզի ծածկույթով, մինչև 3 աշխատողով ու 100.000 միջին աշխատավարձով: Մի նկատառում՝ այսօր «չենջերը» թեև որոշակիորեն անկախ են, այդուհանդերձ գաղտնիք չէ, որ ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) դոլարի փոխարժեքը կառավարելու համար փոխանակման կետերի նկատմամբ կիրառում է որոշակի լծակներ՝ ստուգումներ մի քանի անգամ, որոնց դեպքում իրավախախտներին սպառնում է 2-4 միլիոն դրամ տուգանք: Այս նախագծի ընդունմամբ պայմաններին չեն դիմանա շատերը, արդյունքում՝ 5-10 չենջեր պահելով՝ ԿԲ-ն կիրականացնի իր վերահսկման լծակները, իսկ դա նշանակում է, որ շուկայական դաշտից փոխարժեքի ձևավորումը կանցնի ԿԲ-ի և կառավարության կողմից կառավարելի դաշտ: Առայժմ «չենջերը» որոշակիորեն անկախ են, եթե դոլարային զանգվածն ավելի մեծ է, ապա դուք կարող եք գտնել ավելի էժանը և հակառակը փոխանակել:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am