Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Փաստորեն, ամեն իշխանություն պետք է իր Գալուստ Սահակյանն ունենա: Փաշինյանի իշխանությունում շատերն են ձգտում հասնել մաեստրոյին, ամեն օր մի այնպիսի հայտարարություն անել, որ հազար խելոք գլխի չընկնեն, թե խոսքն ինչի մասին է, կամ թարգմանել, թե ինչ էր ուզում ասել մեր օրերի մաեստրոն: Սակայն այս շարքում բացարձակ առաջատարները երկուսն են՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահ: Մինչ այս պահը Գրիգորիչի սահմանած նշաձողին ավելի մոտ է տիկին Նազարյանը, իհարկե, նա չի հասնում Գալուստ Գրիգորիչի հումորին, ճիշտ հակառակը իր խոսքերը մի ութ մեղրով էլ դժվար է կուլ տալ, սակայն ձգում է դրան հետեւողականորեն: Ահավասիկ, սկսենք վերջից, Լենա Նազարյանը հաշված օրեր առաջ ԱԺ բարձր ամբիոնից Պաշտպանության նախարարի հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարում է, թե բա գիտեք, կանայք երեխա ունենալու առանձնահատկություն ունեն: Իսկ մենք միամիտներս մտածում էինք, թե ամմեն ինչ փոխվել է, հեղափոխությունի հետո փոխվել է նաեւ դա, պարզվում է՝ մնացել է հին ձեւերով: Մեկ ամիս առաջ էլ Փաշինյանի երկաթյա լեդին պարգևավճարների խայտառակ սկանդալի ժամանակ փորձեց փրկել իրավիճակը, բայց ավելի բարդացրեց, ասելով, թե պարգեւատրումները կատարվել են իներցիայի տակ:Տիկին Նազարյանը գուցե այնքան էլ չէր սխալվում, եթե չասենք շատ անկեղծ էր, քանի որ իրենք էլ իներցիայով եկել են իշխանության ու իներցիայով շարունակում են նախորդների գործը, իսկ Սերժ Սարգսյանի փոխարեն իշխանությունը վայելում է Նիկոլ Փաշինյանը: Լենա Նազարյանի խոստովանությունը սակայն ասյքանով չավարտվեց, մեկ ուրիշ առիթով էլ նա ասաց, թե առաջին անգամ Հայաստանում ընդդիմադիրները ազատորեն դեմ քվեարկեցին կառավարության ծրագրին: Լրագրողի հարցին, արդյո՞ք «Ելք» դաշինքի պատգամավորները կաշկանդված են քվեարկել կառավարական ծրագրերին Սերժ Սարգսյանի իշխանության ժամանա, Լենա Նազարյանը կմկմաց , բայց խոսքն արդեն ասված էր : ԱԺ փոխխոսնակի մտքի գոհարները անսպառ են: Ահա, եւ հերթականը, անդրադառնալով բարեփոխումների արագությանը և իրական փոփոխությունների ժամանակացույցին՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հետևյալ ձևակերպումն էր տվել. «Իմ ամենասիրած ասացվածքներից մեկը, կարծում եմ, շատ կիրառելի է մեր իրականության համար՝ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների»: Փաստորեն գտնվել է «արագ» բառի հեղափոխական ստուգաբանությունը: Արագն, ըստ Նազարյանի, դանդաղն է, բայց առան ընդմիջումների: Ի դեպ, կրիան էլ կարող է առանց ընդմիջումների շարժվել, բայց դանդաղ: Մի ժամանակ Գալուստ Սահակյանն էր սիրում բառախաղով զբաղվել՝ օգտվելով այն հանգամանքից, որ հայոց լեզուն ճկուն է և բարբարոս: Անի Սահակյան  

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am