«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին ակնհայտորեն զարկ է տրվել». Արման Եղոյան

Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացին ակնհայտորեն զարկ է տրվել, և որևէ խոչընդոտ չկա: Այս մասին 168 ժամի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ եվրոպացի գործընկերները նշեցին, որ Հայաստանն այժմ պետք է աշխատի ԵՄ անդամ պետությունների հետ առանձին-առանձին, որովհետև յուրաքանչյուր անդամ պետության կարծիքը որոշիչ է, որովհետև վիզաների ազատականացումը ենթադրում է, որ մեկ երկիր մտնելու դեպքում անձը կարող է հանգիստ տեղափոխվել մեկ այլ երկիր»,- ասաց Ա.Եղոյանը: Ըստ նրա՝ բանակցությունների մեկնարկը կտրվի շատ մոտ ապագայում, բայց ժամկետները չի կարելի հստակ կանխատեսել: Ա.Եղոյանը նշեց նաև, որ երկկողմ լիակատար փոխըմբռնում ու պատրաստակամություն կա ՀՀ-ԵՄ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կետերի կիրարկման վերաբերյալ. «Հունվարին համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ստացել է արդեն իսկ ճանապարհային քարտեզի վերաբերյալ մեկնաբանությունները, և մենք այս պահին աշխատում ենք այդ մեկնաբանությունները ճանապարհային քարտեզում ներառելու ուղղությամբ: Առաջիկայում սպասվում է աշխատանքային խմբերից մեկի նիստը, որտեղ քննարկվելու են, մասնավորապես, տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դրույթները, հաջորդը, ամենայն հավանականությամբ, կլինի արդարադատության բլոկը, և մենք քայլ առ քայլ  այսպես կշարժվենք առաջ»:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am