Ինչքանի դիմաց է Սամվել Ալեքսանյանն անպատիժ մնում

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի սկանդալայն հարցազրույցից օրեր են անցել, բայց իրավական որեւէ գործընթաց չկա հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ: Հեռուստամեկնաբանի հայտարարությունը, իրապես, հաղորդում էր հանցագործության մասին, սակայն արի ու տես, ամեն ինչ խաղաղ է մեր լեռների պես: Համլետ Ղուշչյանն ասել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը գիշերով իրեն առևանգել, տարել է և ատրճանակը գլխին պահելով՝ ասել է՝ կասես էն, ինչ քեզ կասենք. «Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա՛, որ բերել ես՝ կրակի՛, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, թե ոչ մեկն էլ չպատժի»։ Իրավական ցանկացած պետությունում սկանդալային այսպիսի հայտարարությանը անմիջապես կհաջորդեին գործողություններ, իսկ ինչ է լինում մեզ մոտ, իհարկե, այս հայտարարությունից հետո կառավարությունը որոշեց հերթական արտոնությունը տալ գործարարին պատկանող տեքստիլ ընկերությանը: Կարելի է եզրակացնել, որ Սամվել Ալեքսանյանը այնքան <<կռուպնի>> է մուծվել, որ կարող է ամեն ինչ անել ու ջրից չոր դուրս գալ: Ավելորդ չէ հիշեցնել, որ թավշյա հեղափոխությունից հետո նախկինների համար մուծվելը դարձել է փրկողակ, որքան շատ են տալիս, այնքան ապահով են ապրում: Կոնկրետ Ալեքսանյանի դեպքում ասում են, որ տալիս է անվերջ ,երբ իրենից պահանջում են: Հարկ ենք համարում հիշեցնել, որ միայն Սաշիկ Սարգսյանի գումարների մասին է, որ հայտարարվել է, թե գնում է պետբյուջե: Ինչևէ, վերադառնալով Ալեքսանյանին, նշենք, որ մինչեւ Համլետ Ղուշչյանի հայտարարությունը գործարարին պատասխանատվության ենթարկելու բազում պատճառներ կան: Հիշատակենք միայն մեկը, որի մասին ժամանակին թմբկահարում էր նաեւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:Մի քանի տարի առաջ, երբ սպանվեց Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը՝ Ձկնկուլը, թեման շնորհիվ Նիկոլ Փաշինյանի՝ բուռն քննարկման առիթ դարձավ: Մինչև սպանվելը ,Ձկնկուլը Փաշինյանի կայքին հայտնել էր՝ եթե իր հետ բան պատահի, մեղավորը Ալեքսանյանն է լինելու, ապա պատահեց անդառնալին՝ Մոսկվայում սպանվեցին Ձկնկուլը և Էդուարդ Նշանյանը, մականունը՝ Ճուտ: Սպանությունից հետո, այն ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Արմեն Իսրայելյանի սպանության հետքերը բերում են Ազգային ժողով՝ ակնարկելով Սամվել Ալեքսանյանին: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր իրավապահ մարմիններին: Իսկ ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո: Ճիշտ նույնը, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակ: Հետաքրքիր է, որ Փաշինյանը դեռեւս խոսում է անցումային արդարադատության եւ այլնի մասին, մեկը լինի հենց իր վրա տարածի այդ արդարադատությունը պարզելու համար, թե ով ինչքանի դիմաց է ցայսօր ազատ ման գալիս: Անի Սահակյան

դիտվել է 2749 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am