«Իրականում Ադրբեջանը կիսով չափ է ողջունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում Ադրբեջանը կիսով չափ է ողջունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը։ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է հայտարարությունը, սակայն ամբողջ տեքստը գրված է կիսատ, քանի որ հայտարարության պայմանների մի մասին անդրադարձ չի կատարվել։ Ադրբեջանը ողջունել է միայն տարածքների հանձնման և տեղահանվածների բնակեցման մասին բարձրացրած հարցերը։ Խոսք չի գնացել Արցախին կարգավիճակ տալու հարցը, խաղաղապահ զորքերի մասին ևս ադրբեջանական կողմը լռել է։ Փաստացի Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ստանդարտ տեքստ է տարածել, որը տարիներ շարունակ մենք տեսել ու լսել ենք, ուղղակի վերնագիրը փոփոխել են, իբր դա կապված է վերջին տարածված հայտարարության հետ։ Բայց նույնիսկ երկու կետով հարցի հետ համաձայն լինելու դեպքում ևս ադրբեջանական կողմը կիսով չափ է դրանց հետ համաձայն։ Հստակ գիտենք, որ Բաքվից և Սումգայիթից տեղահանված բնակիչները չեն կարողանա վերաբնակեցվել իրենց տներում։ Փաստորեն խոսքը գնում է միայն ազատագրված տարածքների վերդարձնելու դեպքում այդ տարածքներում վերաբնակեցում իրականացնելու մասին, ինչի հետ իհարկե Ադրբեջանը համաձայն կլինի։ Ադրբեջանական կողմի նման ջանքերը մտադիր են բանակցությունները տեղափոխել ավելի անլուրջ ու կողմերից մեկի, տվյալ դեպքում իրենց, կապրիզները բավարարելու դաշտ։ Ու սրանց դեպքում ինչ էլ առաջարկվի միևնույնն է կգտնեն մեկ կամ երկու տարբերակ, որպեսզի այդ կետերը միայն քննարկեն։ Դրա համար նման գործունեությունը պետք է կասեցվի հենց մեր կողմից մեր պահանջների ներկայացմամբ։ Մեր փախստականների հարցի քննարկմամբ, մեր տարածքների հարցի քննարկմամբ, մեր անվտանգության հարցի քննարկմամբ և այլն։ Եթե այդ հարցերը մատների արանքով են քննարկվելու, ապա մենք ոչ բանակցելու ունենք, ոչ էլ փոխզիջելու»։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am