Անփառունակ վախճանի վտանգը.ուր է տանում Աննան Փաշինյանին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանեց արդեն օրեր շարունակ իր հասցեին հնչող քննադատություններին, հատկապես ամուսնու հետ արտերկրյա շրջագայությունների առիթով։ Նա խոսեց ամեն դետալի մասին՝ հույս ունենալով, որ այդպես քննադատությունների տարափը կհանդարտվի։ Սակայն աչքի տեղը հոնքն էլ հանեց: Վարչապետի տիկինն ասում է, որ ամուսնու հետ մեկնել է Բրյուսել, ամենևին էլ դա թաքուն չի արել, նրա հետ բարձրացել է ինքնաթիռ և իջել, բոլոր նրանք, ովքեր ուղեկցում էին ամուսնուն, տեսել են իրեն, իսկ թե ինչու նախապես չի հայտարարվել իր այցի մասին, Աննա Հակոբյանը կարճ պատասխանեց․ ես պաշտոնական պատվիրակության կազմում չեմ եղել։ Աննա Հակոբյանը կամ բացահայտ ստում է, կամ մինչեւ վերջ չի անկեղծանում: Բրյուսելյան այցից հետո բարձրացած աղմուկից հետո այցը լուսաբանող մի քանի լրագրող անդրադարձան այս տհաճ միջադեպին եւ բոլորը փաստեցին, որ Աննային բրյուսելյան այցի ժամանակ հանդիպել են սրճարաններից մեկում նստած, ընդ որում նա ձեռքերով թաքցրել է երեսը: «Վարչապետի կինը կամ ինչ-որ բան շփոթում է, կամ դիտավորյալ այլ կերպ է փորձում ներկայացնել» ,-մասնավորապես գրել էր : «Առավոտի» լրագրողը վարչապետի տիկնոջ հետեւյալ հայտարարությանն ի պատասխան «Հոգուս խորքում հույս էի փայփայում, որ լրագրողներից մեկը այնուամենայնիվ կկտրի դիմացս: Մի քանի րոպե աչքերով նրան փնտրելուց հետո հույսս կտրեցի, եւ շարունակեցինք մեր ճանապարհը՝ սպասումով, որ հաջորդ օրը սենսացիոն նյութեր կկարդանք մեր այցի մասին»: Լրագրողը բացահայտել էր տիկնոջ կեղծիքը. «Իրականում տիկին Հակոբյանը սրճարանում ձեռքերով փակել էր իր դեմքն ու գլուխը, ինչից անձամբ ես ենթադրեցի, որ մարդը չի ցանկանում երեւալ, թաքնվում է, հետեւաբար սա եւս մեկ ազդակ էր, որ հարգելով նաեւ իր ազատության իրավունքը, ինչպես ինքն է գրում՝ աշխատանքային գործիքներս գրպանումս ունենալով՝ նրան չմոտեցա ու հարցախեղդ չարեցի»: Այսքանից հետո ուշագրավ է, որ լինելով պետության ղեկավարի կինը՝ Հակոբյանը փորձում է պարզ իրականությունը նորից կեղծել, գործընկերներին պախարակելու գնով դեմքը փրկելու խայտառակ փորձեր անել: «Մեկնել եմ, որովհետև նման այցերը միակ հնարավորությունն են, որ մենք շփվենք միմյանց հետ»,- հպարտությամբ արդարացել տիկին Աննան:«Դա միակ հնարավորությունն է, որ մենք շփվենք, որովհետև իմ ամուսինն աշխատանքի է գնում ամեն օր առավոտյան 7:30, վերադառնում է տուն լավագույն դեպքում 9:30-10:30-ը, կամ ավելի ուշ, եթե նույնիսկ 9:30 է վերադառնում, փակվում է աշխատասենյակում և սկսում է աշխատել և ստացվում է, որ մենք շաբաթներով չենք շփվում»։ Մինչդեռ այսպես առնվազն հինգ ժամ ինքնաթիռում իրենք կարող են շփվել: Կարող էինք մեղադրել տիկին Աննային էգոիստ լինելու հարցում ու խնդրեինք, որ մի քիչ էլ մյուսների մասին մտածի, հո, մենակ ինքը չի կարոտում Փաշինյանին, բա ընտանիքի մյուս անդամնե՞րը, բա պարոն Վովա՞ն՝ մեր սիրելի վարչապետի հայրը, որը Տավուշում է ու ամիսներով որդու երեսը չի տեսնում, էլ չենք խոսում Փաշինյանի ֆան-կլուբի՝ հպարտ քաղաքացիների մասին: Հաջորդ անգամ խնդրեինք, որ նրանց էլ տանեն, մանավանդ, որ ինչպես Աննա Հակոբյանն է ասում ինքնաթիռն այսպես, թե այնպես գնում է, ինչ տարբերություն դրա մեջ 20, թե 40 հոգի են, միեւնույն է հյուրանոցի վարչապետական սենյակը վարձվում է, որտեղ տիկին Աննայի տեղեկացմամբ մի քանի ընտանիք կարող է մնալ: Բայց ոչ, պարզվում է տիկինը ամենածանրակշիռ պատճառն ունի ամուսնուն միայնակ չթողնելու համար .<<Ես հույս ունեմ, որ այդ սենյակում այն տեղը, որտեղ ես պետք է գիշերեմ, նույնպես դատարկ է մնում, եթե ես իմ ամուսնու հետ չեմ լինում»,- ինչպես ասում են՝ <<no comment>: Իրեն ուղեկցելու մասին հարցին էլ վարչապետի տիկինն ասում է, թե դա օրենքով է, պետության ղեկավարի տիկնոջը հասնում է թիկնազոր՝ լինի նա Հայաստանում, թե Հայաստանից դուրս, թիկնազորն իրեն ուղեկցելու է: Միայն թե մեր սիրելի Աննան մոռանում է, որ իր ամեն ասած չէ, որ հալած յուղի տեղ ենք ընդունելու, հատկապես որ ամեն ինչ չէ, որ ճիշտ է ասում: Բանն այն է, որ նրան ախրանայից բացի օտար ափերում ուղեկցում են դիվանագիտական ծառայողները, որոնք հեչ պարտավոր չեն դա անելու: Վարչապետի տիկնոջ կեղծիքները անհաշվելի են: Օրինակ նա ասում է նաեւ, որ բրենդային խանութներ, այսուայնկողմ չի գնացել, մեկ անգամ դստեր հետ դուրս է  եկել փոքրիկ Արփիին շոկոլադ գնելու, բայց լրագրողները նրան տեսել են ոչ թե շոկոլադի խանութում, այլ ինչպես ասացինք՝ սրճարանում: Համաձայնեք, տիկին Աննան արդեն ոչ թե մարտահրավեր է նետում դոկտոր Ռուզիկին՝ Սեյրան Օհանյանի հանրահայտ տիկնոջը, այլեւ կրած ունի նրան իր անբռնազբոս ակտիվությամբ: Իսկ պետական այրի կնոջ ակտիվությունը փորձված բան է՝ լավ ավարտ չի ունենում, Սեյրան Օհանյանի անփառունակ անկումը վկա: Անի Սահակյան

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am