Հոգեբանական լարված մթնոլորտ. Փաշինյանը պատրաստվում է հարվածել

«Արդյունավետ բանակցությունների համար անհրաժեշտ է արդյունավետ բանակցային ֆորմատ», - մարտի 6-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այժմ ջանքեր են գործադրվում 1994 թվականին գործող բանակցային գործընթացը, որին իբրև լիրաժեք կողմ մասնակցում էր նաև Ղարաբաղը, վերականգնվի։ «Մենք շատ կարևոր ենք համարում արձանագրելը, որ բանակցությունները արդյունավետ դարձնելու համար, պետք է լինի արդյունավետ ֆորմատ քննարկման և այդ ֆորմատն, ըստ էության, գոյություն ունի և այդ ֆորմատը ճանաչվել է 1994 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է, որպես լիարժեք բանակցային կողմ, և մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - նշեց Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, թե Բաքուն այժմ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը, խնդիրներ ստեղծելով բանակցային գործընթացում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե, ընդհանուր առմամբ, կան նման գնահատականներ, բայց իր գլխավորած կառավարության դիրքորոշումը չի փոխվել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Փաշինյանը շեշտեց՝ ի սկզբանե հայտարարել են, որ լինելու են իրավիճակին համարժեք: Փաշինյանը կրկին անդրադարձել է Բաքվի կեցվածքին. «Արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի կառավարությունը չի էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի նաև Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի համար։ Մենք այս իրավիճակում ընդամենը հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը՝ մնալ ադեկվատ իրավիճակին»։ Արձագանքելով Ադրբեջանի հայտարարություններին, թե պատրաստ են բարձր ինքնավարություն տալ Ղարաբաղին, Փաշինյանն ասաց, թե Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և պետք է օգտվի իր այդ իրավունքից: «Բարձր աստիճանի ինքնավարությունն ի՞նչ է նշանակում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հստակ իր դիրքորոշումը արտահայտել է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և պետք է կարողանա այդ ինքնորոշման իրավունքից օգտվել։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արձանագրվել են այն սկզբունքները, որոնց շրջանակում պիտի տեղի ունենա լուծումը, և այդ սկզբունքների մեջ կարևոր է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը արձանագրված է», ասել է նա։ Ընդհանուր առմամբ, նկատենք, որ Փաշինյանը Ալիևի հետ առաջիկա հանդիպումից առաջ, արդեն ամենօրյա ռեժիմով հիշեցնում է, թե ով է իրադրության տերը: Սա ունի մի գլխավոր պատճառ՝ կանխել միջազգային հանրության կողմից հայկական կողմին ուղղված հնարավոր ճնշումները: Նկատենք նաև, որ աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես եկան հայտարարություններով: Եվրոպացի բոլոր պաշտոնյաների հետ հանդիպմանը Փաշինյանը տեղեկացրեց, որ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացին, որ Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման համար, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձավ ղարաբաղյան կարգավորմանը, կրկին հիշեցնելով Ալիևի հետ շփումների մասին։ «Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, և մենք, ըստ էության, Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Հետևաբար, Ձեր հարցի մեջ, կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա այն առումով, թե կա՞ ինչ-որ բան ավելացնելու: Մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել, և ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետև մենք կարծում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար, նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է»: Փաշինյանն, այսպիսով, կրկին հրապարակայնացնում է իր գիծը, ասելով, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին։ Սա նրա կողմից ոչ միայն քարոզչական քայլ է, այլև իրապես տակտիկական՝ առաջիկա բանակցություններում Ադրբեջանի նկատմամբ առավելություն արձանագրելու ուղղությամբ։ Այդ քայլով Փաշինյանը ձեռք է բերելու Ալիևին մեղադրելու հնարավորություն, որ խաղաղություն հաստատելու ձգտում, իրականում, Ադրբեջանի ղեկավարը չունի որևէ մտադրություն։ Իհարկե, Ալիևն էլ իր հերթին այդ «տրյուկը» կօգտագործի, նա արդեն, ինչպես նկատում ենք, դիմել է այդ քայլին, Ադրբեջանից մեզ հետ արդեն խոսում են այսպիսի լեզվով՝ «թող գործընկեր պետությունները պարզեն, թե Հայաստանը ինչ է ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ․․․»։ Այնպես որ, Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից առաջ, կարելի է արձանագրել, որ ձևավորվել է բավական հոգեբանական լարված մթնոլորտ։ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը լինելու է, թերևս, ամենաբարդագույնը։ Թամար Բագրատունի

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am