Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են ԶՈւ-ում կրճատումներին. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանի գրառումը. «Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են Զինված ուժերում կրճատումներին: Ցանկացած ռեֆորմ պետք է լինի ճիշտ ժամանակին: Պետական ապարատում միգուցե և ուռճացվածություն կա: Սակայն չկա նպատակների և գործողությունների համակարգային ուսումնասիրություն, որը թույլ կտար ռացիոնալ գնահատական տալ` որքանո՞վ է ուռճացված պետական ապարատը: Բայց սա առանձին քննարկման թեմա է: Եթե գլոբալ առումով կրճատումների խնդիրը վիճելի է սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական տեսանկյունից, ապա տարածքային կառավարման համակարգում կրճատումներն ուղղակի հարվածի տակ են դնում երկրի պաշտպանունակությունը: Հիշեցնեմ, որ պատերազմը դեռևս չի ավարտվել, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ոլորտում իշխանության գործողությունները, մեղմ ասած, առանձնապես չեն փայլում, իսկ Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է լայնածավալ մարտական գործողությունների վերսկսմանը: Հենց այս պատճառով է, որ տարածքային կառավարման համակարգում, մասնավորապես` մարզպետարանների աշխատակազմերը 30-40 տոկոսով կրճատելու հարցը վերանայում է պահանջում: Տարածքային կառավարման համակարգը բանակի թիկունքն է, պատերազմի ժամանակ մարզպետարաններն ու տարածքային կառավարման այլ հարակից հաստատություններն են ստանձնելու թիկունքային ապահովման գործողությունների կարևորագույն գործառույթները` սկսած զորահավաքին աջակցելուց, վերջացրած ինժեներական աշխատանքների ու մատակարարման հետ կապված խնդիրներով: Այլ կերպ ասած` թիկունքի օպերատիվ կառավարման գործողությունների ողջ լոգիստիկան ուղղակիորեն կապված է տարածքային կառավարման համակարգի հետ: Այս հարցում սխալը կարող է կործանարար հետևանքներ ունենալ: Կրճատումների ծրագիրը ներկայացրած փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը միգուցե և լավ են հասկանում ֆինանսներից, բայց հավատացեք, նրանք ոչինչ չեն հասկանում պատերազմից և պատերազմական ժամանակ բանակի թիկունքային ապահովման լոգիստիկայի կառուցվածքային նրբություններից: Սովորական աքսիոմա է` թիկունքում խնդիրներ եղան, ճակատը երկար չի դիմանալու: Ուստի հրամայական է, որ տարածքային կառավարման համակարգում կրճատումների հարցը լրիվ առանձին քննարկվի` խնդիրը դիտարկելով պաշտպանական համակարգի և պատերազմի դեպքում թիկունքի օպերատիվ կառավարման խնդիրների համատեքստում: Անպայման խորհրդակցեք Պաշտպանության նախարարության հետ, Գլխավոր շտաբի հետ: ԱԱԽ-ի հետ մի խորհրդակցեք, իմաստ չկա»:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am