Սմբատ Այվազյանն այսօր կդառնար 60 տարեկան

Սմբատ Այվազյանի հարազատները, ընկերները և զինակիցները «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ պետական, ռազմական և քաղաքական գործչի հիշատակին, ով մարտի 10-ին կդառնար 60 տարեկան։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ իր գիտակից կյանքի հիմնական մասն անցել է Սմբատ Այվազյանի հետ։ «Նրա համար առջնահերթը, միանշանակ, հայրենիքն էր։ Եվ իր կենսագրությամբ Սմբատը դա հիմնավորել ու ապացուցել է»,- նշեց Արամ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Սմբատ Այվազյանը նաև լուրջ քաղաքական գործիչ էր՝ լսելու ունակություն ունեցող մարդ։ «Սմբատն այն քչերից էր, որ քաղաքական դաշտում կարողանում էր լսել, մտածել, նոր խոսել»,- հավելեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը։ Սմբատ Ժիրայրի Այվազյանը ծնվել է 1959 թ. մարտի 10-ին, Երևանում։ 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի մասնագիտությամբ, 1982-1988թթ. աշխատել է որպես տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում։ Սմբատ Այվազյանը 1991թ. նշանակվել է ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ, 1994-1998թթ. աշխատել է «Սապֆիր» գործարանի տնօրեն։ Նա 1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1992թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սևանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ և ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար։ Սմբատ Այվազհանը 1990-1995թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)։ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ էր։ 1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք)։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1998 թ. եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա՝ նախագահ։ Նա 1998թ. նշանակվել է ՀՀ հարկային տեսչության պետ, 1999-2000թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարի պաշտոնը։ Սմբատ Այվազյանը ՀՀ ԱԺ երրորդ գումարման (2003-2007թթ.) պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված Համաժողովրդական շարժմանը։ 2008-2009 թթ. եղել է դատապարտված մարտի 1-ի գործով։ Նա 2001-2014թթ. «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am