Ադրբեջանն իրականացնում է Արցախի օկուպացված տարածքների բնակեցման քաղաքականություն. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը NEWS.am-ին մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե Արաքսավանի կառուցման ծրագիրը խախտում է Ժնևի կոնվենցիաները և դրանց Լրացուցիչ արձանագրությունները։ Մարտի սկզբին մեկնաբանելով Արցախի հարավում Արաքսավան բնակավայրի կառուցման ծրագրերը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ քայլը որակել է որպես Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ Արաքսավանի մասին հայտարարություններն «ակնհայտ հարձակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող երկարամյա բանակցային գործընթացի վրա»։ Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի նմանատիպ հայտարարությունները։ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակի համար իր պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու փորձ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առավել մեծ վնաս է հասցնում ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումները բանակցային գործընթացի շուրջ,հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկողության լիարժեք մեխանիզմների ներդրման մերժումը, հասարակությանը խաղաղության նախապատրաստելու չկամությունը, հասարակական խաղաղարար նախաձեռնությունների տապալումը, պատերազմի քարոզչությունը, հայատյացության արմատավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը, Արցախի մեկուսացման փորձերը և այլն։ Նույնչափ մերկապարանոց են նաև ադրբեջանական կողմի մեղադրանքները Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտման մասին։ Այդ հարցը վաղուց պաշտոնական Բաքվի կողմից ինչպես բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել, այնպես էլ բազմիցս հերքվել է: Արաքսավանի հարցը պետք է դիտարկվի Արցախի օկուպացված տարածքներից ևԱդրբեջանից հայ ներքին տեղահանվածների ու փախստականների մարդու իրավունքների ուկյանքի համար արժանապատիվ պայմանների ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։ Այդ մարդիկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման քաղաքականության շրջանակներում ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված էթնիկ զտումների և տեղահանության զոհ են դարձել։ Ադրբեջանից և Արցախի օկուպացված տարածքներից հայ փախստականների և ներքին տեղահանվածների կողմից բնակության նոր տարածքներում հաստատվելը չի կարող քննադատության առարկա հանդիսանալ՝հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվել են նյութական և բարոյական վնասի փոխհատուցում վճարել նրանց, այլև շարունակում են խախտել նրանց իրավունքները՝ խոչընդոտելով փախստականների հարցերով զբաղվող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների Արցախ այցերը։ Ընդհանուր առմամբ, Ժնևի կոնվենցիաների խախտման մասին Բաքվի մեղադրանքներն ավելի քան կեղծ են, հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների, մասնավորապես, Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մի մասի բնակեցման պետական քաղաքականություն։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am