Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ այլ կերպ ասած՝ Արցախի հարցով բանակցային միջնորդների համատեղ հայտարարությունը սառը ցնցուղ էր Նիկոլ Փաշինյանի վրա։ Այդ հայտարարությունը տեղ չի թողնում քաղաքական ու նաև աշխարհաքաղաքական պոպուլիզմի համար։ Հայտարարությունը նաև Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։ Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի հարցում իր մոտեցումներն ամբողջությամբ տարբերվում են ՀՀ բոլոր նախորդ ղեկավարների մոտեցումներից, դա «հեղափոխական կուսությունը» պահելու շրջանակներում էր տեղավորվում։ Բայց տակը բան չկար։ Օրիգինալ երևալու մոլուցքը Հայաստանին ու Արցախին լուրջ հարված հասցրեց։ Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ արցախցիներն իրեն չեն ընտրել և ինքը չունի մանդատ Արցախի հարցով բանակցելու համար, դա իրականում պատասխանատվությունից խուսափելու համար էր արվում։ Դա նաև Արցախը «պոդստավկա» անել էր նշանակում։ Երբ Փաշինյանը հայտարարում էր, թե ընդամենը շփվում է Ալիևի հետ, դա իրականում նշանակում էր բանակցությունները թաքցնելու փորձ։ Բանակցություններ, որոնք ընթանում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հովանու ներքո, և որոնք տեղավորվում էին «Տարածքներ՝ կոմունիկացիաների դիմաց» բանաձևի շրջանակներում։ «Իքս» պահից սկսած Փաշինյանը հետ քաշվեց Բոլթոնի պլանից, բայց արդեն համը հանել էր ու կտրուկ փոխել իրավիճակն ի վնաս մեզ։ Այս առումով տեղին է հիշեցնելը, թե ինչ էր ասել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում՝ մինչև համանախագահների հայտարարության հրապարակումը։ «Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»,–ասել էր Քոչարյանը «168 ժամի» հետ հեռակա հարցազրույցում։ Ցավոք այդպես էլ եղավ։ Համանախագահների վերջին հայտարարությունը վերադարձրեց բանակցությունները դեպի Կազան, այսինքն՝ 2011 թվական, որը ավելի լավ է, քան Բոլթոնի պլանը, բայց ավելի վատ է մեր մեկնարկային դիրքերի տեսանկյունից։ Վերադարձ դեպի Կազանը նշանակում է, որ Ադրբեջանի նախաձեռնած 2016–ի ապրիլի քառօրյան այլևս «դուրս գրվեց» Բաքվի վրայից։ Միջնորդներն իրենց հայտարարությամբ Փաշինյանին արդեն ուղիղ տեքստով են ասում, որ բանակցային ձևաչափի փոփոխություն չի լինելու, այսինքն՝ Փաշինյանը, պատճառաբանելով, որ չունի արցախցիների մանդատը, չի կարողանալու հայտարարել, որ չի բանակցելու Արցախի հարցով։ Եթե Փաշինյանը շարունակի պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությունը, ապա դա լեգիտիմ հնարավորություն կտա Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ։ Համանախագահների հայտարարությունը կանխում է ռազմական գործողությունների իրականացումը, բայց պայմանով, որ Փաշինյանը դադարեցնելու է պոպուլիզմն ու դեմագոգիան Արցախի հարցով։ Փաշինյանը հիմա փորձելու է ներքին լսարանի համար դեմքը փրկելու ուղիներ ման գալ, բայց դա անիմաստ զբաղմունք է։ Դեմքը պետք էր փրկել ու մեր շահերը պահել Ալիևի հետ բանակցությունների, այլ ոչ թե շոու–սելֆիների ժամանակ։ Սարսափով միայն կարելի է պատկերացնել, թե ինչպես է Փաշինյանը մտնելու բովանդակային բանակցությունների դաշտ։ Իսկ որ նրան արդեն այդտեղ են մտցնում, աներկբա է։ Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am