Ո՞ւր են այն «մշակույթի գործիչները», ովքեր ամիսներ առաջ նախարարի հրաժարական էին պահանջում․ ո՞ր դռան ծակից եք հետևում էս իրադարձություններին

«Ճիշտ խոսելը հո շան տղություն չէ» շարքից Ուրեմն՝ մոտ 10 ամիս առաջ բազմաթիվ «մշակույթի գործիչներ», ինչպես իրենք են իրենց սիրում անվանել, թրենդից ու եսիմ ինչից ոգևորված (ոմանք գուցե և ազնիվ մղումներից դրդված կամ հավատալով գաղափարին, դա ևս չեմ բացառում ու համոզված եմ, որ նրանք այդ մարդկանց միջից 8-10 հոգի էին), գնացել էին Մշակույթի նախարարության դիմաց ու երգելով ու պարելով, երբեմն գոռալով ու անտակտ խոսքերով պահանջում էին նախարարի հրաժարականը: Ա՜յ մարդ, հո չէին պահանջում, հո չէին պահանջում: Այդ մարդկանց մեծամասնությունը, կրկնում եմ՝ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ, հատկապես էն մարդը, ով չէր հասկանում՝ ՍԱ ԵՐԱԶ է, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒն, բոլոր ժամանակների նախարարների դռան զանգն ու կենաց ասողն է եղել: Բոլոր ժամանակների կառավարությունների գովերգողն ու կույրաղիքի կողքը տեղավորվողն է եղել, բոլոր ժամանակների առաջին տիկինների փեշերը հետևից բռնողն ու ձեռքերը համբուրողն է եղել: ԱՅ ԷԴ ՄԱՐԴԻԿ, ԳՆԱՑԵԼ ու ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ դեռևս 12 օր առաջ իրենց ՊԱՇՏԵԼԻ նախարարի, իրենց ԻՆԾԵԼԻԳԵՆՏ նախարարի, իրենց ԺՊՏԵՐԵՍ ու ԿԻՐԹ նախարարի հրաժարականը (էս ձևակերպումներն իմը չեն, բոլորն իրենց ձևակերպումներն են, որ արել են իմ մոտ տարբեր տեղերում: Մեկը չփորձի ասել, որ այդպես չի եղել․ հատ-հատ կճպցնեմ երեսներիդ): Իսկ հիմա, երբ «պոլուֆաբրիկատ» նախարարածուն ափաշկարա (հա, թուրքական բառ է) դաշտ է նետում մի փաստաթուղթ, որով առաջարկվում է իրար սինթեզել կամ փակել կամ միացնել իրար հետ երբեմն ոչ մի կապ չունեցող մշակութային օջախներ կամ լուծարել կոնկրետ վաստակ ու համբավ ունեցող թատրոններ կամ թեկուզ ՄԵԿ թատրոն, կարծես «ատոմային բոմբից» հետո ոչ մեկ փրկված չլինի էդ փառահեղ «մշակույթի գործիչներից», ինչպես իրենք են իրենց սիրում անվանել: Ո՞ւր եք, ազգային տարազով տղաներ ու աղջիկներ: Ո՞ր դռան ծակից եք հետևում էս իրադարձություններին: Միտինգ անելու տեղը չգիտե՞ք, իրար հետ պայմանավորվելու միջոցնե՞րն եք կորցրել, թե՞ ոնց «ֆեյք» կայիք, «ֆեյք» էլ մնացել եք: Բա ձեր համար OK է, որ Համազգային թատրոնը պռոստը, որ Սոս Սարգսյանն էնտեղ զուգարան է մեկ-մեկ գնացել, դա է։ Բա ձեզ համար OK է, որ Կոմիտասի քառյակն էս ազգին շատ է: Աու՜, ձեն հանեք, ազգիս «մտավորականներ»: Թումանյանի 150-ամյակին քառյակներ կարդալով չէ, որ դուք ձեր մշակութատենչությունն ու գիտակությունը պետք է ապացուցեք: Նախ՝ ապացուցեք, որ դուք ԿԱՔ, ՕԲՅԵԿՏԻՎ եք, ԱՐԴԱՐ ու ԱԶՆԻՎ: Հա, ես կասկածում եմ, որ դուք այդպիսին եք: ԿՌՆԱՔ՝ ԱՊԱՑՈՒՑԵՔ: ՀԳ. Եթե սա հերթական մուտիլովկեն է գցած դաշտ, որ հետո բարի ՂԵԿԱՎԱՐԸ կանչի ու մատ թափ տա ու հետո լայվով ասի, որ նման բան չի լինելու, դա բացարձակ կապ չունի՝ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ, ԱՆԹԱՍԻԲ, ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ «մշակույթի գործիչների» լռության հետ, ինչպես իրենք են իրենց սիրում անվանել: Ռուբեն Մխիթարյանի գրառումը

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am