Պետք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին, և սկսել երկիրը և ամբողջ հայությունը պատրաստել պատերազմի

Չէի ցանկանա կիրակի օրով խաթարել ձեր հանգիստը, բայց երեկ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ևս մեկ անգամ ընդգծվում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Թեև հայտարարությունը ուղղված է բոլոր կողմերին, ըստ էության այն ավելի շատ միակողմանի ուղերձ է հայկական կողմին, քանի որ արդեն հիմա ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող լինել հակամարտության կարգավորման իրական հիմք, և հանգեցնելու են հայկական կողմի համար միակողմանի զիջումների, և ի վերջո, Արցախում հայկական պետականության կորստի։ Այս սկզբունքները ձևակերպվել են 2007-09 թ,, և արտահայտել են այն ժամանակվա պատկերացումները հակամարտության կարգավորման "փոխզիջումային" մեխանիզմի վերաբերյալ, նրանք ի սկզբանե ենթադրում են տարածքային միակողմանի զիջումներ Ադրբեջանին, և Արցախի վերջնական կարգավիճակի անորոշ ժամանակով հետաձգում և որոշում հանրաքվերի միջոցով, որի վրա կարող են ազդել նաև վերադարձող ադրբեջանցի վերաբնակիչները։ Ակհայտ է, որ այս տարբերակը կամ կբերի ոչ միայն անիմաստ տարածքային կորուստների, այլև նոր պատերազմի՝ արդեն մեր համար անբարենպաստ դիրքերում, և կամ էլ Արցախի վերադարձի Ադրբեջանի կազմ, արտաքին ուժային ճնշման տակ իրականացված հանրաքվեի միջոցով։ Հայկական նոր իշխանությունը այս սկզբունքները ժառանգություն է ստացել նախորդ իշխանությունից, որը հրաշալի հասկանում էր, որ դրանք շարադրված են ի նպաստ Ադրբեջանի, և որ դրանց հիման վրա հնարավոր չի Արցախյան հարցի հայանպաստ կարգավորում։ Չկարողանալով փոխել այս սկզբունքները, և հանդես գալով տարեց տարի թուլացող դիրքերից, նախորդ իշխանությունը գերադասում էր ժամանակ ձգել, սպասելով հրաշքի։ Երբ պարզ դարձավ, որ իրենց ձեռքով հրաշք չի լինելու, նախորդները իշխանությունը հանձնեցին նորերին, միաժամանակ ժառանգություն թողելով նրանց Մադրիդյան սկզբունքները։ Հայաստանյան նոր իշխանությունը կանգնած է այսօր բարդ երկընտրանքի առաջ։ Ակնհայտ է, որ այս սկզբունքների հիման վրա կնքած ցանկացած համաձայնագիր չի ընդունվելու հայության ճնշող մեծամասնության կողմից, և բերելու այն կնքող իշխանության անկման, և դա շատ լավ են հասկանում նոր իշխանության առանցքային անդամները, որոնք սկսել են վերջին շաբաթներին կոշտացնել իրենց հռետորաբանությունը։ Մյուս կողմից, բանակցություններից հրաժարումը այսօր Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ, այս անգամ արդեն միջնորդ երկրների լուռ թողտվությամբ, և մեզ համար անկանխատեսելի արդյունքներով։ Լուծումը այսօր միարժեք չէ։ Պետք է մասնակցել բանակցություններին, հընթացս փորձելով ազդել կարգավորման սկզբունքների վրա, և հիմնավորելով միջնորդ կողմերին այդ սկզբունքների հիման վրա լուծման անհնարինությունը։ Միևնույն ժամանակ, նույն միջնորդ կողմերի հետ պետք է վերականգնել երկկողմանի հարաբերությունները, որոնք զգալիորեն տուժել են վերջին մեկ տարվա ընթացքում, դա նոր իշխանության մեծագույն ձախողումն է։ Եվ վերջապես, պետք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին, և սկսել երկիրը և ամբողջ հայությունը պատրաստել պատերազմի։ Հակառակորդը պետք է համոզված լինի, որ մենք ազգովի պատրաստ են կռվի, և որ իր կողմից ցանկացած ռազմական արկածախնդրույթուն կբերի իր իսկ համար հսկայական կորուստների՝ այդ դեպքում շանս կա, որ մենք հիմա կխուսափենք այդ պատերազմից, և ի վերջո, գուցե բազում տարիներ հետո միայն, կստանանք այն խաղաղությունը, որին արժանի է հաղթանակած ազգը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am