Պուտինը «շոյում է» ռուսական ձևով

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին է հասցրել Բաքվի դժգոհությունը՝ կապված Մոսկվայում անցկացված «Լազարևյան ակումբի» նիստի հետ, որին մասնակցել էին նաև Արցախի ներկայացուցիչներ: Ադրբեջանի դիրքորոշումը հասցվել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բրատչիկովին: Մասնավորապես, դեսպանին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որը դժգոհություն է հայտնել Մոսկվայում մարտի 5-6-ը տեղի ունեցած «Լազարևյան ակումբի» նիստին Արցախի ներկայացուցիչների և Ռուսաստանի պաշտոնատար անձանց մասնակցության կապակցությամբ: «Նման փաստերը հակասում են երկկողմ հարաբերությունների նորմատիվ-իրավական բազային և ՌԴ միջնորդական դերին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նաև նշվում է, որ նիստին մասնակցել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, որը մասնակիցներին է փոխանցել նախագահի ողջույնի խոսքերը, ինչպես նաև Ռուսաստանի պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերը նշված նիստին ՌԴ պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությունը «անօրինական ռեժիմի ներկայացուցիչների կողքին» կոպտորեն խախտում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրի պարտավորությունները: «Հերթական անգամ կոչ ենք անում ռուսական կողմին կատարել իր պարտավորությունները երկկողմ հարաբերությունների շրջանակում, մասնավորապես հարգել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 1997թ. կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի դրույթները, որով «կողմերը պարտավորվում են չաջակցել անջատողական շարժումներին, ինչպես նաև արգելում և կանխում են առանձին անձանց գործունեությունը՝ ուղղված մյուս երկրի պետական ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ: Բայց սա ամենը չէ... Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ իր հերթին է Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ հանդիպմանը մտահոգություն հայտնել Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում Արցախի ներկայացուցիչների մասնակցության շուրջ: Մամեդյարովն, ընդունելով ռուս դեսպանին, դժգոհել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Մամեդյարովն ասել է, որ ՌԴ պաշտոնական անձանց մասնակցությունը «Լազարյան ակումբի» հերթական նիստում, որն անցկացվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ, հանգեցրել է ադրբեջանական կողմի բողոքին: Վերջինս շեշտել է նաև, որ նման իրադարձությունները հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նկատենք, որ մարտի 5-6-ն անցկացված «Լազարյան ակումբի» նիստում ներկա եղել Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Հիշեցնենք, որ «Լազարյան ակումբի» նիստում Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը նախօրեին անդրադարձել է նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր չէ տարանջատել Ղարաբաղից: Բաքուն, այսպիսով, Մոսկվայից բացատրություն է պահանջում: Իրականում «Լազարևյան ակումբի» նիստի աշխատանքներին արցախցիների մասնակցությունը, իսկապես, Ալիևը կարող է դիտարկել որպես դավաճանական քայլ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Բայց հանուն ճշմարտության պետք է նկատել, որ Մոսկվան կարողանում է այս հարցում «բալանս» պահել... Ռուսները մեկ «Խոջալուի» օրվա միջոցառման են մասնակցում, մեկ Մոսկվա են հրավիրում արցախցիների: Սա լրիվ ռուսական քաղաքականություն է... Եթե Ադրբեջանին այսին զինատեսակներն են վաճառվում, դրան ի հակակշիռ այլ զինատեսակներ էլ Հայաստանին են վաճառում: Արդեն տասնամյակներ Մոսկվան Երևանի ու Բաքվի արանքում մանևրում է: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am