Ծանր ընտրության առջև. ինչպես Ալիևը կխաբի Կրեմլին

Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը համոզված է, որ Ադրբեջանի կապերի սերտացումը եվրասիական ինտեգրացիոն և ռազմական կառույցների հետ կարող է նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը։ «Ինձ թվում է, որ կարող է: Ցանկացած մերձեցում ոչ միայն եվրասիական ինտեգրացիոն կառույցների հետ, այլև ՀԱՊԿ-ի հետ, կարող է օգնել կարգավորել այդ խնդիրը: Ես միշտ ասել եմ, որ, ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշ պետություններ, այդքան էլ հետաքրքրված չեն, որ որոշ հակամարտություններ հանդարտեցվեն, այլ ընդհակառակը՝ հետաքրքրված են դրանց թեժացմամբ», - ասել է Լեոնիդ Կալաշնիկովը Media.az-ին տված հարցազրույցում: Նա վստահ է, որ հարևաններն ավելի արագ կլուծեն խնդիրները, եթե հետաքրքրված են, որ իրենց սահմաններում խաղաղություն տիրի: «Այնպես որ, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը պետք է հանդիպեն և լուծեն խնդիրը: Եվ, իհարկե, դրան կօգնի Ադրբեջանի անդամակցությունը ինտեգրացիոն կառույցներ», - ասել է Կալաշնիկովը: Մոսկվան նոր ազդանշան է տալիս Ալիևին, թե որ դեպքում կարող է «զբաղվել» լրջորեն ղարաբաղյան կարգավորմամբ: Այս ազդանշանը նշանակում է նոր ուղերձ Ալիևին՝ «եթե ուզում ես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ճնշումներ գործադրենք Հայաստանի ուղղությամբ՝ պետք է քո կողմից այնպիսի քայլ անես, որպեսզի, մենք դրա դիմաց հայ գործընկերներին ճնշենք... Մինչև հիմա Ալիևին հաջողվել է ձգել Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության գործընթացը: Բայց ինչպես երևում է Մոսկվան պարբերաբար հրապարակ է նետում «գրավիչ» թեման, որպեսզի շոշափի Ալիևի տրամադրություններն այդ հարցում: Ալիևը դեռ որքան կդիմադրի՝ պարզ չէ: Մի կողմից նա ցանկանում է ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծում, սակայն մյուս կողմից, լինելով Ռուսաստանի համար վստահելի գործընկեր, ինչպես այդպես նրան անվանում է անձամբ Պուտինը, չի ցանկանում մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ: Ալիևը կտրուկ չի կարող է մերժել Պուտինի առաջարկը, սակայն մյուս կողմից էլ նա շարունակելու սիրաշահել նրան, որպեսզի չզայրացնի Ռուսաստանի ղեկավարին: Ծանր ընտրության առաջ է կանգնած Ալիևը: Ի՞նչ կառաջարկի Ալիևը Պուտինին՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության թեման մոռացության տալու նպատակով... Մետաքսյա Շալունց

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am