Նոր սառը ցնցուղ Փաշինյանից՝ Բաքվին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 4-ին Euractiv կայքին տված հարցազրույցը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ձևաչափին և էությանը, ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հրապարակած հոդվածում: Հաջիևը կարծում է, որ Հայաստանի վարչապետը սկսել է «անիրական պահանջներ» առաջ քաշել՝ «անջատողական ռեժիմին» բանակցությունների մեջ ներգրավելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ մտադրությամբ հայկական կողմը նպատակաուղղված կերպով արգելակում է բանակցային ողջ գործընթացը: Ադրբեջանը դեռ Փաշինյան-Ալիևը հանդիպումից առաջ արդեն իսկ սկսել է մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի ուղղությամբ: Սա խորամանկ քայլ է. այսպիսով Բաքուն ցանկանում է արդեն իսկ Հայաստանին ուսերին դնել «բանակցությունները» տապալելու պատասխանատվությունը: Իրականում պաշտոնական Բաքուն չունենալով որևէ մտադրություն՝ կառուցողական բանակցությունների մասնակցել՝ արդեն իսկ աղմուկ է բարձրացրել: Իր հերթին պաշտոնական Երևանն է շարունակում հստակ ուղերձներ հղել Ադրբեջանին և պաշտոնական Բաքվին: Բաքուն ամեն գնով ձգտելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը, որպես բանակցային կողմ, չներգրավվի բանակցություններում, երեկ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա հավելել է, որ անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը. «Այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես լիարժեք բանակցային կողմ, նստեց բանակցության սեղանի շուրջ, Բաքվի ամբողջ քարոզչական մեքենայի, այսպես ասենք, ձողը՝ մեխը քանդվելու է։ Սա է պատճառը, որ նա, բնականաբար, դիմադրելու է։ Ամեն դեպքում մենք էլ պետք է հետևողական լինենք, որ դա, այդ թվում՝ միջազգային հանրության շարքերում, պարտադրվի Ադրբեջանին, որովհետև անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը, իսկ հիմնական հակամարտողներն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»։ Կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության հետ, Քոչարյանը պարզաբանել է, որ դա ֆորմատի փոփոխություն չի, առ այսօր համանախագահները միշտ հաշվի են նստել Ստեփանակերտի կարծիքի հետ, եղել են նաև այցեր, խոսքը վերաբերում է նրան, որ ոչ թե դա լինի անուղղակի՝ միջնորդված, կամ այցերով, երբ որ խոսում են առանձին Արցախի հետ, այլ ոչ թե ինքը լիարժեք մասնակցում է, այդ տեսակետից դա ֆորմատի փոփոխություն չի: Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի՝ քանի Ղարաբաղը չկա բանակցություններում, բանակցություններում որևէ տեղաշարժ անհնարին է։ Մեկ այլ կարևոր արձանագրում. Քոչարյանն արձանագրել է, որ Հայաստանը չի հրաժարվել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Ինչ վերաբերում է Ղարաբաղի մասնակցությանը, ապա, ըստ պաշտոնական Երևանի՝ դա լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյո՞ք Ադրբեջանն իրոք ցանկանում է հարցի կարգավորում։ Այսինքն՝ «քանի Ադրբեջանը դիմակայում է, ուրեմն չի ցանկանում»: Քոչարյանը հավելել է՝ «20 տարուց ավել բանակցություններ են, առաջընթաց եղե՞լ են: Ոչ: Միակ առաջընթացը, որ ժողովուրդներն իրենց մաշկի վրա զգացել են, դա 1994-95 թվականներին ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերն են»: Ի դեպ, Քոչարյանը հավելել է նաև, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի ուշանա․ «Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ շատ չի ուշանա»,- ասել է նա։ Կարելի է ասել, որ Փաշինյանն առաջիկա բանակցություններում հայկական կողմի համար բարձր նշաձող է սահմանել, որպեսզի եթե նրանից պահանջեն այս կամ այն թեման գոնե ժամանակավոր սառեցնել, ապա իր մի շարք կարծր պահանջներից կես քայլ նահանջ կատարվի: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am