Աշտարակցին սպառնացել է հրապարակել իր հետ սեռական հարաբերություն ունեցած աղջկա մերկ լուսանկարները

Աշտարակ քաղաքի բնակիչը շանտաժի է ենթարկել իր հետ սեռական հարաբերություն ունեցած աղջկան ու գումար պահանջել: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` արարքը կատարու ժամանակ տղան եղել է անչափահաս: Նախաքննական մարմնի վարկածով` 2000 թ. ծնված տղան 2016 թվականի ընթացքում «Facebook» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Աբովյան քաղաքի մի բնակչուհու հետ, որոնց շփումը համացանցի միջոցով շարունակվել է տեւական ժամանակ: 2018 թվականի փետրվար ամսին միասին գնացել են Ջրվեժ թաղամասում գտնվող «Ադամ» հյուրանոցային համալիր, որտեղ փոխադարձ համաձայնությամբ ունեցել են սեռական հարաբերություն: Հյուրանոցում գտնվելու ժամանակ տղան աղջկա բջջային հեռախոսով մերկ ու գրկախառնված լինելու ժամանակ լուսանկարահանել է իրենց, այնուհետև լուսանկարներն ուղարկել իր «Instagram» սոցիալական կայքի էջին և դրանք պահել իր մոտ: Մեկ ամիս անց` 2018թ. մարտ ամսից, անչափահասն սկսել է աղջկան շանտաժի ենթարկել: Ինտիմ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով տղան պահանջել է նախ 20.000 ՀՀ դրամ գումար, ինչը աղջիկը նրան փոխանցել է: Մեկ ամիս անց` 2018թ. ապրիլին, տղան կրկին գումար է պահանջել` այս անգամ 10.000 ՀՀ դրամ: Դրանից հետո 2018թ. հունիսի 11-ին կրկին լուսանկարները հրապարակելու սպառնալիքով տղան ուզել է արդեն 30.000 ՀՀ դրամ: Պայմանավորված օրը հանդիպելով` աղջիկը նրան է փոխանցել 20.000 ՀՀ դրամ գումար, քանի որ չի ունեցել այլ գումար, բայց տղային դա չի գոհացրել, եւ նա վերցրել է նաեւ աղջկա «Sayomi» մոդելի բջջային հեռախոսը` պայմանով, որ այն հետ կվերադարձնի պահանջված գումարի մնացորդը տալուց հետո: Ի վերջո, շորթման մասին հայտնի է դարձել իրավապահներին: Հարուցվել է քրեական գործ, անչափահասին առաջադրվել է մեղադրանք: Քրեական գործի դատական քննության փուլում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր է ճանաչել և խնդրել քրեական գործի վարույթը կարճել` համաներման որոշման համապատասխան կետի հիմքով: Տուժողը եւս չի առարկել: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` դատարանը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել և տղայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` համաներման ակտի կիրառմամբ: Ընտրված խափանման միջոցը` հսկողության հանձնելը, վերացվել է:

դիտվել է 701 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am